5 մոդուլների
ուսումնական պլանները

Առցանց, բայց խստապահանջ ու արդյունքակենտրոն ուսուցում։ Ստացե՛ք շոշափելի ու կիրառելի գիտելիքներ ոլորտի լավագույն մասնագետներից։ Զարգացրե՛ք թիմային աշխատանքի հմտություններ և դարձե՛ք HoT համայնքի մի մասը:

 Թվային
գրագիտություն

 Իրավական
գրագիտություն

 Հաղորդակցման 
գրագիտություն

 Ֆինանսական
գրագիտություն

 Ավարտական
նախագիծ

 Գնահատում
և վկայականներ

ՄՈԴՈՒԼ 01  ·  5 ՇԱԲԱԹ

Թվային գրագիտություն

Ձևավորեք վստահ և անվտանգ թվային վարքագիծ արագ փոփոխվող միջավայրում: Մոդուլն ավարտելիս դուք կտիրապետեք ժամանակը խնայող խելացի լուծումներին, կկարողանաք ինքնուրույն յուրացնել նոր ծրագրեր և արդյունավետ կառավարել ձեր աշխատանքը թվային գործիքների միջոցով: Դուք կսովորեք պաշտպանել անձնական տվյալները և գրագետ հաղորդակցվել տարբեր հարթակներում՝ պատրաստ լինելով թվային աշխարհի մարտահրավերներին:

Դասընթացի պլան

ՈՒՍՈՒՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ
Դուք նախընտրում եք տեսանյութերի պասիվ դիտում՝ առանց որևէ ակտիվ մասնակցության:
 Չեք կարող շաբաթական տրամադրել մոտ 6 ժամ՝ 4 ամիս շարունակ:
 Պատրաստ չեք ուղիղ միացմամբ դասերի ժամանակ տեսախցիկը միացրած պահել:
 Դուք չեք բնակվում նշված 6 թիրախային մարզերից որևէ մեկում:

Մոդուլի դասավանդողները

Լիլիթ Խաչիկյան

Առաջատար դասավանդող · Թվային գրագիտություն

Բանասիրական գիտությունների թեկնածու: Թվային գրագիտության և նոր մեդիայի դասախոս՝ 10+ տարվա փորձով: Մասնագիտացած է ուսումնական ծրագրերի կառուցման մեջ, որոնք համատեղում են ակադեմիական խստությունը գործնական կիրառության հետ:

Արփինե Գրիգորյան

Դասավանդող · Կիբերանվտանգություն և թվային գործիքներ

Թվային գրագիտության և տեղեկատվական անվտանգության մասնագետ՝ 20+ տարվա փորձով: Մասնագիտացած է համակարգային մտածողության և անվտանգ թվային աշխատանքային մշակույթի ձևավորման մեջ:


ՄՈԴՈՒԼ 02  ·  6 ՇԱԲԱԹ

Իրավական գրագիտություն

Ապահովեք ձեր հիմնարար իրավական գրագիտությունը՝ հասկանալով աշխատանքային հարաբերությունների, ձեռնարկատիրական գործունեության և հարկային պարտավորությունների նրբությունները։ Մոդուլն օգնում է ձևավորել պատասխանատու վարքագիծ մասնագիտական կյանքում, սովորեցնում է վստահ աշխատել պայմանագրերի հետ և ճիշտ գնահատել իրավական ռիսկերը թե՛ առօրյայում, թե՛ բիզնեսում։

Դասընթացի պլան

ՈՒՍՈՒՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ
Տիրապետել աշխատանքային, ձեռնարկատիրական և հարկային իրավունքի հիմնարար գիտելիքներին
 Հասկանալ աշխատանքային իրավունքների ու պարտականությունների կառուցվածքը
 Գնահատել բիզնես գործունեության իրավական ռիսկերն ու հնարավորությունները
 Կողմնորոշվել ընկերությունների կազմակերպաիրավական ձևերի մեջ (ԱՁ, ՍՊԸ)

 Գրագետ աշխատել պայմանագրերի հետ և կատարել հարկային պարտավորությունները
 Կիրառել իրավական նորմերը իրական և գործնական իրավիճակներում

Մոդուլի դասավանդողները

Վահե Մկրտչյան

Իրավական մոդուլի ղեկավար

Փաստաբան, աշխատանքային և գործարար իրավունքի մասնագետ:

ՄՈԴՈՒԼ 04  ·  4–5 ՇԱԲԱԹ

Ֆինանսական գրագիտություն

Զարգացրեք ձեր ֆինանսական մտածողությունը և սովորեք կայացնել գիտակցված որոշումներ սահմանափակ ռեսուրսների պայմաններում։ Մոդուլն օգնում է հասկանալ եկամուտների ձևավորման և ռեսուրսների կառավարման տրամաբանությունը, վստահ կողմնորոշվել ֆինանսական համակարգերում և գործիքներում։ Դուք կսովորեք կիրառել գործնական տնտեսագիտական լուծումներ առօրյա կյանքում՝ ձևավորելով պատասխանատու և երկարաժամկետ մոտեցում սեփական միջոցների նկատմամբ:

Դասընթացի պլան

ՈՒՍՈՒՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ
Կիրառել արդյունավետ հաղորդակցության հմտություններ բանավոր, գրավոր և պրեզենտացիոն ձևաչափերով
 Կառուցել և փոխանցել հստակ ու համոզիչ հաղորդագրություններ տարբեր մասնագիտական միջավայրերում
 Կազմել պրոֆեսիոնալ ռեզյումեներ և վարել գրագետ գործարար նամակագրություն
 Նվազեցնել հաղորդակցման սխալները և հաղթահարել սխալ ընկալումներն ու կանխակալությունները

 Բարելավել թիմային աշխատանքը ակտիվ լսողության և կառուցողական հետադարձ կապի միջոցով
 Վստահորեն ներկայացնել անձնական բրենդը և պատրաստել համակարգված ու ազդեցիկ պրեզենտացիաներ

Մոդուլի դասավանդողները

Սերգեյ Թանթուշյան

Հաղորդակցման մոդուլի ղեկավար

TEDx խոսնակ, հաղորդակցման մասնագետ, ՀԱՀ դասախոս:

ՄՈԴՈՒԼ 04  ·  4–5 ՇԱԲԱԹ

Հաղորդակցման գրագիտություն

Զարգացրեք անձնական և գործարար հաղորդակցության հմտությունները՝ ընկալման փուլից մինչև ազդեցիկ ինքնաներկայացում։ Մոդուլն օգնում է կառուցել հստակ հաղորդագրություններ, հաղթահարել կանխակալությունները և բարելավել թիմային աշխատանքը ակտիվ լսողության ու կառուցողական հետադարձ կապի միջոցով։ Դուք կսովորեք վստահորեն ներկայացնել ձեր գաղափարները, պատրաստել պրոֆեսիոնալ ռեզյումեներ և վարել արդյունավետ գործարար նամակագրություն։

Դասընթացի պլան

ՈՒՍՈՒՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ
Տիրապետել ֆինանսական գրագիտության հիմնարար սկզբունքներին և տրամաբանությանը
 Կազմել և վերլուծել անձնական բյուջեներ՝ օգտագործելով թվային գործիքներ
 Իրականացնել նպատակային ֆինանսական պլանավորում և ռեսուրսների արդյունավետ կառավարում
 Հասկանալ ֆինանսական կազմակերպությունների կառուցվածքը և օգտվել դրանց թվային հարթակներից

 Կարդալ և մեկնաբանել տնտեսական տվյալներն ու վիճակագրությունը
 Կայացնել հավասարակշռված ֆինանսական որոշումներ՝ խուսափելով ավելորդ ռիսկերից

Մոդուլի դասավանդողները

Մարիամ Սահակյան

Առաջատար դասավանդող · Ֆինանսական գրագիտություն

Հավաստագրված ֆինանսական պլանավորող, Ameriabank-ի նախկին ներդրումային վերլուծաբան: "Ֆինանսագետ" պոդկաստի հեղինակ: Մասնագիտացած է բարդ ֆինանսական թեմաները պարզ լեզվով ներկայացնելու մեջ:

Գևորգ Ավետիսյան

Դասավանդող · Բանկինգ և ներդրումներ

ՀՀ Կենտրոնական բանկի ավագ վերլուծաբան՝ սպառողների շահերի պաշտպանության ոլորտում: AUA-ի տնտեսագիտության մագիստրոս:



ՄՈԴՈՒԼ 05   ·   5 ՇԱԲԱԹ  ·   ԹԻՄԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ

Ավարտական Նախագիծ (Capstone)

Այստեղ ամեն ինչ միավորվում է: Աշխատելով 8 հոգանոց թիմերում՝ դուք կլուծեք իրական կյանքի բարդ սցենար, որն ընդգրկում է բոլոր 4 գրագիտությունները:

Մասնակցության պահանջներ

ՈՎՔԵՐ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԻԱՆԱԼ
Դուք որակավորվում եք ավտոմատ կերպով, եթե ունեք բոլոր 4 մոդուլների ավարտական վկայականները: Այլապես՝ պետք է ավարտած լինեք «Թվային գրագիտությունը» + առնվազն մեկ այլ մոդուլ և հաջողությամբ հանձնած լինեք մնացած երկուսի եզրափակիչ թեստերը:

Սցենարը

ԻՐԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ ՕՐԻՆԱԿ

Ժամանակակից հայկական ընտանիքի մարտահրավերները

Թիմերն աշխատում են մի հորինված ընտանիքի պատմության վրա, որը բախվում է փոխկապակցված խնդիրների բոլոր 4 ոլորտներում:

Ժամանակացույց

Գնահատման չափանիշներ

Թվային գրագիտության կիրառում

Իրավական գրագիտության կիրառում

Խնդրի վերլուծության խորություն

Թիմային աշխատանք

Ֆինանսական վերլուծության որակ

Հաղորդակցման որակ և մատուցում

Միջոլորտային համադրություն

ՄԻնչպես է հաշվարկվում ձեր գնահատականը

Յուրաքանչյուր մոդուլի համար՝

40%
Միջանկյալ թեստեր

+

40%
Միջանկյալ թեստեր

+

20%
Միջանկյալ թեստեր

Թեստեր և Առաջադրանքներ
Յուրաքանչյուր մոդուլ ունի իր գնահատման կշիռները: Օրինակ՝ Հաղորդակցման մոդուլում 60%-ը ձևավորվում է ավարտական նախագծերից (CV, հարցազրույց, պրեզենտացիա):
⚠️ ԿԱՐԵՎՈՐ ԿԱՆՈՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Նույնիսկ եթե ձեր թեստի միավորները բարձր են, դուք ՉԵՔ ստանա ավարտական վկայական, եթե հանդիպումներին մասնակցության միավորը ցածր լինի 50%-ից:

Մոդուլների վկայականներ

20%-49% ՄԻԱՎՈՐ

Մասնակցության հավաստագիր

Տրվում է որպես ներգրավվածության ճանաչում, բայց չի հավաստում մոդուլի հաջող ավարտը:

20%-49% ՄԻԱՎՈՐ

Մասնակցության հավաստագիր

Տրվում է որպես ներգրավվածության ճանաչում, բայց չի հավաստում մոդուլի հաջող ավարտը:

20%-49% ՄԻԱՎՈՐ

Մասնակցության հավաստագիր

Տրվում է որպես ներգրավվածության ճանաչում, բայց չի հավաստում մոդուլի հաջող ավարտը:

Ծրագրի ամբողջական վկայականներ

ՑԱԾՐ ՇԵՄ

50%  ից ցածր

Վկայական չի տրվում

ՍՏԱՆԴԱՐՏ

50%  89%

ՀօԹ Վիրտուալ Քոլեջի ավարտական վկայական

ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅԱՆ

90% +

ՀօԹ Վիրտուալ Քոլեջի ավարտական վկայական

Անվանակարգեր

Լավագույն խոսնակ

Ամենաազդեցիկ և հստակ ելույթների համար:

Սուր միտք

Վերլուծական և քննադատական մտածողության համար:

Լավագույն թիմակից

Թիմում արդյունավետ համագործակցության համար:

Ամենամեծ առաջընթաց

Մասնակցին, ով ցույց է տվել ամենամեծ աճը:

HօT Ակադեմիա ծրագիրն իրականացվում է Զարգացման Սկզբունքներ ՀԿ-ի կողմից։ Այն ֆինանսավորվում է Գերմանիայի Դաշնային տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) և Sign of Hope կազմակերպության աջակցությամբ՝ գերմանացի հարկատուների և անձնական նվիրատվությունների միջոցներով։

info@hotacademy.org