HoT Ակադեմիայի շրջանակում ստեղծված երիտասարդների ցանցը ներառում է ավելի քան 150 երիտասարդ HoT Վիրտուալ քոլեջի ուսանողների` Տավուշի և Գեղարքունիքի մարզերից։ Ուսանողները մասնակցում են HoT Վիրտուալ քոլեջի առցանց դասընթացներին, որոնք ներառում են յոթ մոդուլներ։
Խմբերի համակարգման, ինչպես նաև առաջնորդության և թիմայի աշխատանքի հմտությունները զարգացնելու նպատակով` ծրագրի շրջանակում գործարկվեց նաև HoT Դեսպանների մեխանիզմը։ Այն իրենից ներկայացնում է մրցութային կարգով ընտրված տասը ուսանողների ցանց, ովքեր ցանկություն են հայտնել և անցել են համապատասխան ընտրության փուլերը՝ HoT Դեսպաններ դառնալու համար։
Դեսպանները համակարգում են թիմերի աշխատանքները, ուղղորդում իրենց թիմակիցներին ուսուցման ընթացքում, աշխատում արագ արձագանքման մեխանիզմներ ստեղծել. և այս ամենն անում են յոթ մոդուլները սովորելուն զուգահեռ։
HoT Ակադեմիայի առաջին ծրագրի՝ HoT Վիրտուալ քոլեջի ընթացքում մենք ունեցել ենք
HoT 223 ուսանող
HoT 156 շրջանավարտ
HoT 9 դեսպան