ՄԱՐԶԱՅԻՆ ՏԱՔՍԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԲՋՋԱՅԻՆ ՀԱՎԵԼՎԱԾ

HoT Ճամփորդ՝ Արամ Հարությունյան
Մարտունի, Գեղարքունիք

Արամի նպատակն է ստեղծել մարզային տաքսի ծառայության բջջային հավելված, որի միջոցով հնարավոր կլինի հեշտությամբ պատվիրել տաքսի՝ Երևան մեկնելու և վերադառնալու համար։ Մասնավորապես այս հավելվածը կօգնի այն ուսանողներին, ովքեր արագ և հեշտ քաղաք հասնելու կարիք ունեն, և ովքեր նախընտրում են օգտագործել ժամանակակից տեխնոլոգիաներ։ Ներկայումս Մարտունիում տաքսի պատվիրելու համար ստիպված են լինում մի քանի զանգ անել ծանոթ տաքսիստների, հասկանալ ով է ազատ, երբ կմոտենա։ Լինում են դեպքեր, երբ դժվարանում են բացատրել իրենց գտնվելու վայրը, ինչը հավելյալ ժամանակի կորուստ է։

Մարզային տաքսի ծառայությունը կխնայի ոչ միայն մարզային բնակիչների ժամանակը, այլև կլուծի ևս երկու խնդիր՝ անհատ տաքսիստների գործունեության օրինականացում և տաքսի ծառայության վճարի գանձման ստույգ մեխանիզմի սահմանում, ինչը իր հերթին կապահովի վստահության միջավայր՝ հաճախորդների և տաքսիստների միջև։

aramharut03@mail.ru

(+374) 77 607 718

HoT Վիզաներ