Արդեն երկու տարի է, ինչ Արամը ստեղծել և իր կնոջ հետ միասին վարում է LakeSevan.am կայքը, որի միջոցով հնարավոր է ամրագրել Սևանա լճի ափին գտնվող հյուրատները, հյուրանոցները, լողափերը և անգամ ռեստորանները։ Կայքում ներկայացված է ավելի քան 80 հանգստյան գոտի։
LakeSevan.am-ի նպատակն է դառնալ հանգստյան գոտիների ամրագրման տեղական խոշոր հարթակ, որն ապահովում է ոչ միայն հյուրանոց-հաճախորդ կապը, այլև հանդիսանում է աշխատանքային ամբողջական միջավայր հյուրանոցային բիզնեսների համար։ Հարթակի միջոցով հյուրանոցները հնարավորություն կունենան ձերբազատվել թղթային ամրագրումներից՝ մշտապես ունենալով էլեկտրոնային ամրագրումների ժամանակացույց, խուսափել կրկնակի ամրագրումներից, ստանալ առցանց վճարումներ և ի վերջո մեծացնել վաճառքների ծավալը։