Մեկնարկում է Բիզնես ինկուբատորի Առաջնորդության ծրագիրը ՀօԹ Ակադեմիայի շրջանավարտների համար

Ի՞նչ է ՀօԹ Առաջնորդության ծրագիրը՝

Սա ՀօԹ համայնքի խորհրդի կողմից նախաձեռնած ծրագիր է ՀօԹ Ակադեմիայի շրջանավարտների համար։ Այն նպատակ ունի ներգրավել շրջանավարտներին Ակադեմիայի կրթական ծրագրերի աշխատանքներում, նպաստել նրանց առաջնորդության և թիմային ղեկավարման հմտությունների զարգացմանը, և նրանց օգնությամբ բարելավել նոր կրթական ծրագրերի մասնակիցների փորձառությունը։ 

ՀօԹ-ի առաջին Առաջնորդության ծրագիրը իրականացվեց Վիրտուալ քոլեջ 2026 կրթական ծրագրի շրջանակներում։ Ընտրված շրջանավարտները՝ 10 ՀօԹ ուղեկիցները, ծրագրի 3 փուլերի ընթացքում առաջնորդեցին մասնակիցների խմբերը և կազմակերպեցին շաբաթական խմբային առցանց հանդիպումները։ 

Այժմ ուրախ ենք հայտարարել Բիզնես Ինկուբատոր 2026/27 Առաջնորդության ծրագրի մեկնարկի մասին, որը նպատակ ունի ներգրավել շրջանավարտներին կրթական ծրագրի աշխատանքներում և որին կարող են դիմել նաև այս տարվա Վիրտուալ քոլեջի շրջանավարտները։

Ո՞վ կարող է դիմել՝

  • ՀօԹ Ակադեմիայի բոլոր կրթական ծրագրերի շրջանավարտները, ներառյալ Վիրտուալ քոլեջ 2026:

Կարևոր նշում․ Բիզնես ինկուբատոր 2026/27 կրթական ծրագրում ընդգրկված մասնակիցները չեն կարող միաժամանակ դիմել Ուղեկից դառնալու հայտարարությանը։

Ի՞նչ հմտություններ պետք է ունենա ուղեկիցը՝

  • հաղորդակցման, ապրումակցման հմտություններ, 

  • թիմային աշխատանքի պատրաստակամություն, 

  • բարձր պատասխանատվություն։

Ինչպիսի՞ ժամային ներգրավածություն է ակնկալվում՝

  • Ընդհանուր հասանելիություն նախագծի իրականացման 6 շաբաթների ընթացքում՝ սեպտեմբերից նոյեմբեր

  • Տրամադրել շաբաթական ընդհանուր մինչև 8 ժամ, որոնցից միայն առցանց հանդիպումների համար ֆիքսված՝ շաբաթական 1 ժամ։

Որո՞նք են ուղեկիցների պարտականությունները՝

  • Մասնակցություն ուղեկիցների համար նախատեսված սեմինարին

  • Պարտադիր ներկայություն սեպտեմբերի 26-ին Երևանում կայանալիք օֆլայն մեկնարկային հանդիպմանը։ 

  • Ծանոթություն թիմի կողմից տրամադրված ուղեցույցներին և դրանց կիրառություն աշխատանքում,

  • Ձեռներեցության գրագիտության և Բիզնես հոգեբանության մոդուլների խմբային աշխատանքների կազմակերպում և առաջնորդում, խմբային չաթերի համակարգում

  • Վերջնաժամկետների մասին հիշեցումների և դասընթացների հետ կապված նորությունների տեղեկացում խմբային չաթերում

  • Առցանց հանդիպումների ժամանակ  քննարկումների ֆասիլիտացիա/ուղղորդում և խմբակիցների հավասար մասնակցության խթանում

  • Տեխնիկական/բովանդակային/վարքային խնդիրների վերհանում և տեղեկացում թիմին

  • Մասնակիցների ակտիվության թերթիկների լրացում

  • Հետադարձ կապի պահպանում ծրագրի շարունակական բարելավման նպատակով

Ի՞նչ հնարավորություններ են ստանում ուղեկիցները՝

  • Հեռավար/ֆրիլանս աշխատանք, հիմնականում ճկուն ժամերի

  • Անվճար հասանելիություն Ձեռներեցության գրագիտության և Բիզնես հոգեբանության մոդուլների կրթական բովանդակությանը

  • ՀօԹ ուղեկցի հավաստագիր

  • Հնարավորություն անդամակցելու ՀօԹ համայնքի խորհրդին և ակտիվ դեր ունենալու համայնքի ձևավորման ու զարգացման գործում։

  • Հոնորար՝ մինչև 52,500 դրամ (հարկերը ներառյալ), 6 շաբաթյա նախագծի համար:

Սիրելի՜ ՀօԹեցի, եթե ցանկանում ես բարելավել առաջնորդության քո հմտությունները և զարգացնել քո թիմային ղեկավարման և ֆասիլիտացիոն հմտությունները, ակտիվ դեր ստանձնել ՀօԹ Ակադեմիայի աշխատանքներում և ունենալ մեծ ներդրում ուսանողների կրթական հաջողությունների մեջ՝ լրացրու ստորև հայտադիմումը մինչև սեպտեմբերի 2, 23:59։ Ընտրությունն անցկացվելու է երկու փուլով՝ հայտադիմումների ընդունում և նախնական ընտրություն, ապա՝ հարցազրույց։

Բիզնես ինկուբատոր 2026

Այժմ մեկնարկում ենք ՀոԹ Ակադեմիայի Բիզնես ինկուբատոր 2026/27 Առաջնորդության ծրագրի առաջին փուլի՝ Ձեռներեցության գրագիտության և Բիզնես հոգեբանության մոդուլների ՀոԹ ուղեկիցների հավաքագրումը: 

Բիզնես ինկուբատոր 2026/27ի ընդունելությունը հայտարարվել է օգոստոսի 25-ին: Նախատեսվում է երկփուլանի ընտրության միջոցով ընդունել 150 մասնակիցներին հետևյալ մարզերից՝ Սյունիք, Շիրակ, Կոտայք, Արմավիր, Արարատ և Երևան: 

Դասերը մեկնարկվելու է սպետեմբերի 28-ից, տևելու են 6 շաբաթ, որից հետո կհաջորդեն StartHot և GrowHoT ԲԻ ծրագրային փուլերը։ 

Բիզնես ինկուբատոր 2026/27-ի ընթացքում առաջին փուլը ունենալու է հետևյալ կառուցվածքը՝ 

  1. Յուրաքանչյուր շաբաթ նախապես ձայնագրված կրթական տեսանյութերի և գնահատվող հանձնարարությունների տրամադրում, 

  2. Յուրաքանչյուր շաբաթ 1 խմբային առցանց գնահատվող դաս․ 

Բոլոր 150 մասնակիցները ի սկզբանե բաժանվելու են խմբերի այն տրամաբանությամբ, որ ներառեն մասնակիցներ բոլոր մարզերից, տարբեր տարիքային (16-50տ) խմբերից: Յուրաքանչյուր խմբում լինելու է առավելագույնը 15 մասնակից: 

  1. Ավարտական հանձնարարություն՝ բոլոր դասընթացներից գիտելիքների պրակտիկ հարցադրումների միջոցով:

ՀօԹ ուղեկցի պարտականությունները

Առաջնորդության նախագծի մեկնարկին ընդառաջ ընտրված ՀոԹ ուղեկիցը ստանում է onboarding թրեյնինգ, ուղեցույցներ, և կցվում է մասնակիցների խմբերից որևիցէ մեկին: 

Այնուհետև նա սկսում է 6 շաբաթների ընթացքում կազմակերպել և համակարգել այդ խմբի հետ շաբաթական 1 խմբային առցանց դաս՝ խթանելով խմբակիցների հավասար մասնակցությունը, կոորդինացնելով իր խմբի չատը, լրացնելով խմբակիցներից յուրաքանչյուրի մասին ակտիվության գնահատման թերթիկը

Պարտականությունները նաև ներառում են՝

  • խմբակիցներին վերջնաժամկետների մասին հիշեցումների և դասընթացների հետ կապված նորությունների փոխանցումը խմբային չաթում 

  • անհրաժեշտության դեպքում կապի հաստատում հեռախոսազանգի միջոցով, 

  • տեխնիկական/բովանդակային/վարքային խնդիրների վերհանում և տեղեկացում ՀօԹ թիմին, և հետադարձ կապի պահպանում շարունակական բարելավման նպատակով:

ՀօԹ ուղեկցի հոնորար

Յուրաքանչյուր նախագծի (6 շաբաթյա ծրագրի համար) ուղեկիցները կստանան հոնորար՝ մինչև 52,500 դրամի չափով։ Հիմնական (երաշխավորված) վարձատրություն՝ 35,000 դրամ, արդյունավետության բոնուս՝ 17,500 դրամի չափով, ըստ կատարողականի): 

Բոլոր նշված գումարները ներառում են հարկերը։ 

Ուղեկցի հետ կնքվում է ծառայությունների մատուցման պայմանագիր և վճարումը կատարվում է յուրաքանչյուր նախագծի իրականացումից հետո՝ 1-2 աշխատանքային օրվա ընթացքում:

info@hotacademy.org