KOGOVIT՝ չիչխանի հյութի և սառեցրած չիչխանի արտադրություն

HoT Ճամփորդ՝ Բագրատ Անտոնյան
Ծովագյուղ, Գեղարքունիք

Գեղամա լեռների անուշ բույրերն արդեն հասանելի են բնական հյութերի և թեյերի տեսքով։ Ծովագյուղցի Բագրատ Անտոնյանը վայրի բնությունից հավաքած չիչխանը, մասուրը, բալը վերցնում է, վերամշակում և ստանում է հարուստ վիտամիններով բնական հյութ։ 

Բնական ծագում ունեցող KOGOVIT բրենդային անունով հյութերը վաճառվում են մեկանգամյա օգտագործման բաժակներով, զովացնում են սպառողներին հատկապես ամռան ամիսներին՝ դառնալով գազավորված հյութերի լավագույն այլընտրանք։

Իսկ KOGOVIT թեյերը դեղաբույսեր են և ունեն բազում օգտակար և առողջարար հատկություններ, կարող են փոխարինել բազմաթիվ դեղերի։ Շուտով շուկայում կհայտնվեն նաև KOGOVIT-ի նոր պրոդուկտները՝ սառեցրած չիչխանները և վերամշակված չիչխանի կորիզի յուղը։ 

bagrat92.antonyan@gmail.com

(+374) 77 088 709

HoT Վիզաներ