ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՏԱՔԻՆ ՆԿԱՐԱՊԱՏՈՒՄ

HoT Ճամփորդ՝ Քրիստինա Ասատրյան
Սևան, Գեղարքունիք

Մասնագիտությամբ նկարչուհի Քրիստինա Ասատրյանը իր ընկերուհիների հետ միասին զբաղվում է պատերի նկարազարդումներով (street art). Նրանք գեղեցկացնում են քաղաքի հին, գորշ և անշուք շենք ու շինությունները՝ ստեղծելով գունեղ, գրավիչ և աչքին հաճելի միջավայր։

Աղջիկների թիմը ձևավորվել է դեռևս 2020թ.-ին։ 2023 թ.-ին՝ ավարտելով HoT Ակադեմիայի Վիրտուալ Քոլեջը, նրանք հասկացան, որ սիրելի հոբբին կարող է ծառայել որպես մշտական եկամտի աղբյուր։ Քրիստինան իրենց բիզնեսի ապագան պատկերացնում է սթրիթարթերի և ինտերիերային նկարազարդումների պատվերներիով լի, ինչպես նաև սեփական արվեստանոցի առկայությամբ։ Արվեստանոցը կդառնա ոչ միայն նրանց մշտական աշխատարանը, այլև ոլորտի մասնագետների հավաքատեղին։ Նրանք նպատակ ունեն համախմբել նկարազարդումներով զբաղվող մասնագետներին և իրականացնել street art-ին նվիրված մեծ փառատոն, որի ընթացքում մի նպատակի շուրջ կհավաքեն ոլորտի մասնագետներին։

qristinaasatryan3@gmail.com

(+374) 98 152 024   

HoT Վիզաներ