Ulikhanyan Travel-ի ծառայությունները ակտիվ հանգստի սիրահարների և արկածախնդիր զբոսաշրջինկների համար են։ Ընկերությունն առաջարկում է այլընտրանքային Դիլիջան՝ քայլարշավներ Դիլիջանի անտառներում, ամենագնացներով տուրեր, վրանային գիշերակաց, ձիավարություն, քաղաքային տուրեր, ինչպես նաև նկարահանումներ և խմբային միջոցառումներ։
Ընկերության հմուտ զբոսավարների հետ արշավները հիշարժան են, լի հյուրասիրությամբ և թեյախմությամբ խարույկի շուրջ և նոր երթուղիների բացահայտումներով։
«Ուլիխանյան Թրեվլ»-ի հիմնադիր եղբայրներ Դավիթ և Դանիել Ուլիխանյանների կարծիքով՝ մեկ անգամ Դիլիջան այցելող զբոսաշրջիկը վերադառնում է նոր արկածների ետևից։ Բարձր սպասարկում և անհատական մոտեցում յուրաքանչյուրին. Սա է Դավիթի մոտեցումը բիզնեսին։