Բաղանիս գյուղում գործող նորաստեղծ կարի արտադրամասի հիմնադիր, մասնագիտությամբ մանկավարժ Դիանան միշտ ձգտել է ունենալ սեփական բիզնեսը, լինել ֆինանսապես անկախ և կայուն։
2023 թ.-ին Դիանայի հիմնած կարի արտադրամասը հասցրել է կարճ ժամանակում ձեռք բերել բազմաթիվ հաճախորդներ և դարձել է պահանջված ոչ միայն Բաղանիսում, այլ նաև կողքի գյուղերում։
Դիանայի ատելյեն առաջարկում է անկողնային պարագաների լայն տեսականի, որոնք վաճառվում են շուկայական գներից անհամեմատ ավելի ցածր արժեքով։
Արտադրամասը առաջարկում է նաև հագուստի վերանորոգման ծառայություններ և նախատեսում է սկսել շուկայում մեծ պահանջարկ ունեցող զինվորական բաճկոնների արտադրություն։