ՀՅՈՒՐԱՏՈՒՆ ԿԱԼԱՎԱՆՈՒՄ

HoT Ճամփորդ՝ Էդուարդ Բարոյան
Կալավան, Գեղարքունիք

Մասնագիտությամբ պատմաբան և հնաբան Էդուարդ Բարոյանը նպատակ է դրել իր հայրենի Կալավան գյուղում հիմնել SmArt Guest House հյուրատունը՝ լուծելու իրենց գյուղ այցելող զբոսաշրջիկների և արշավականների գիշերակացի խնդիրը, ինչպես նաև վերակագնելու գյուղական տուրիզմը Հայաստանում։

Ըստ Էդուարդի գյուղական հանգստի գոտիներում կա սպասարկման որակի խնդիր։ SmArt Guest House-ը գալիս է կոտրելու այդ կարծրատիպը՝ ապահովելով բարձր սպասարկում և հասանելի գին։ Անտառամերձ տարածքում գտնվող հյուրատունն իր ապագա հյուրերին առաջարկում է պասիվ հանգիստ, մաքուր օդ և առողջ գյուղական սնունդ։ 

Էդուարդը վարելու է հյուրատնային բիզնեսն իր ընտանիքի հետ միասին. տատիկը զբաղվելու է խոհարարությամբ, մայրը՝ մաքրությամբ և հյուրերի ընդունելությամբ, իսկ Էդուարդը՝ վաճառքով և մարքետինգով։

baroyan2525@gmail.com

(+374) 98 354 371

HoT Վիզաներ