Ամառային մի արևոտ օր Էդվարդ Հակոբյանի Դիլիջանի տան բակ մոտեցան երկու զբոսաշրջիկ՝ կարծելով, թե սրճարան են եկել։ Հավատարիմ մնալով հայկական հյուրընկալությանը՝ էդվարդի ընտանիքը նրանց սուրճ, թեյ, գաթա հյուրասիրեց, առաջարկեց տնական կոմպոտ և անգամ կոնյակ։ Զբոսաշրջիկները շատ զարմացան, երբ պարզեցին, որ սա սովորական տուն է և կարծիք հայտնեցին, որ մեծ հաճույքով կտեղափոխեին իրենց գրասենյակները նման միջավայր։ Այդ օրվանից մասնագիտությամբ զբոսավար Էդվարդը որոշեց կառուցել հյուրատուն Դիլիջանի իր տան ազատ հողամասում։
2025 թ.-ի զբոսաշրջային սեզոնը Դիլիջանում կմեկնարկի Էդվարդի քոթեջ-հյուրատան բացումով։ Գտնվելով Հայաստանի զբոսաշրջային ամենաակտիվ քաղաքում, հյուրատունն առանձնանալու է՝ հյուրերին գիշերակացից բացի զբաղմունքների լայն ընտրանու առաջարկներով՝ ձիավարությունից մինչև թեմատիկ վարպետության դասեր, մոտոտուրեր և այլն։ Հյուրատունն ունենալու է նաև վրանային հանգստի հատված։ Նախատեսվում է կազմակերպել նաև տեղացի արտադրողների գինիների վաճառք հյուրատանը։
edhakobyan96@gmail.com
(+374) 33 421 337