«ՀԱՑԱՌԱՏ» ՀՅՈՒՐԱՏՈՒՆ ԳԱՎԱՌՈՒՄ

HoT Ճամփորդ՝ Գարիկ Պողոսյան
Գավառ, Գեղարքունիք

Հացառատ հյուրատունը Գավառում գործող ընտանեկան բիզնես է։ Գարիկը և իր ընտանիքը վերջին 5 տարիների ընթացքում աստիճանաբար հավաքել և պահպանել են հին հայկական կենցաղավարության պատմամշակութային արժեք հանդիսացող իրեր և գործիքներ և հիմնել փոքր թանգարան, որին կից ձեռատաշ քարերով կառուցել են հին հայակական ճարտարապետական լուծումներով Հացառատ հյուրատունը։

Հյուրատունն առաջարկում է հյուրատնային ծառայություններ, հին հայկական կենցաղավարության վարպետաց դասեր և էքսկուրսիաներ Գավառում։ 

Հացառատում հյուրերը կարող են կտրվել առօրյա կյանքից, վայելել ընտանեկան հանգիստը, ուսումնասիրել հին հայկական մշակույթը և համտեսել հայկական ավանդական ուտեստներ։ Դե իսկ Աժդահակ լեռ բարձրացող զբոսաշրջիկների համար հյուրատունը գիշերակացի ամենահարմար տարբերակն է։

hacarat.house@gmail.com

(+374) 44 841 113

HoT Վիզաներ