ՖԱԶԵՆԴԱ ՀՅՈՒՐԱՏՈՒՆ՝ խոհանոց հյուրատանը

HoT Ճամփորդ՝ Գայանե Սաղաթելյան
Նորաշեն, Գեղարքունիք

Կապուտակ Սևանի գրկում հանգստի սիրահարներին Fazenda House հյուրատունն առաջարկում է կոլորիտային միջավայր, առողջ էկո սնունդ, ձիավարություն, նավարկություն և այլ հետաքրքիր զբաղմունքներ։ 

Հյուրատան հիմնադիր ամուսիններ Գայանեն և Գոռը, երկար տարիներ կազմակերել են էքսկուրսիաներ զբոսաշրջիկների համար և կարճ ժամանակ անց հասկացել, որ իրենց պապական տունը կարող է հիանալի հյուրատուն ծառայել՝ փոխանցելով Գեղամա գեղեցկուհու հմայքը հյուրերին։ Հյուրատունը գրավիչ է ոչ միայն գեղեցիկ տեսարաններով և անաղմուկ միջավայրով, այլև այն հնավայր է. այստեղ հայտնաբերվել է 2700 տարեկան գինու կարաս։ 

Շուտով հյուրատան այցելուները հնարավորություն կունենան համտեսելու ոչ միայն էկո նախաճաշ, այլև առողջ ճաշ և ընթրիք։ Բացի դրանից, Գայանեն և Գոռը նախատեսում են հյուրընկալել մեծ՝ 20-30 հոգանոց խմբեր՝ բնության գրկում ճաշելու, ընթրելու և անգամ որևէ միջոցառում անցկացնելու նպատակով։

fazendasevan@gmail.com

HoT Վիզաներ