Գեղարքունիքում Հարություն Բաղդասարյանի հիմնած կարի արտադրամասն ունի մեծ ճանաչում. իրականացնում են ցանկացած տեսակի հագուստի արտադրություն՝ շապիկներից մինչև տաք բաճկոններ և ապահովում մեծ ծավալներ, ունեն մշտական պատվիրատուներ։
Շուտով արտադրամասը հնարավորություն կունենա առաջարկել նաև լայն պահանջարկ ունեցող ասեղնագործ հագուստ, մասնավորապես՝ ասեղնագործ տարբերանշաններով ֆիրմային համազգեստների արտադրություն։
Այս ծառայության հիմնական սպառողներն են բժշկական կենտրոնները, գազալցակայանները, առևտրի կենտրոնները և այլ խոշոր կազմակերպություններ։ Ասեղնագործ տարբերանշանը չի գունաթափվում և չի կորցնում որակը. դրանով է պայմանավորված է նման հագուստի մեծ պահանջարկը։