Հայկուշն իր ամուսնու հետ մեղվապահներ են, զբաղվում են մեղվաբուծությամբ ավելի քան 5 տարի։ Հայկուշը միշտ ձգտել է տարբերվել շուկայում, չլինել հերթական մեղվապահը, այլ ձևավորել յուօրինակ բրենդ և ներկայանալ նոր արտադրանքով։
Այժմ նրանք ստեղծել են BeeFamily ապրանքանիշը և բացի մեղրից ներկայացնում են շուկայում գոյություն չունեցող յուօրինակ բնական հուշանվերներ՝ պատրաստված բնության՝ մեղուների կողմից՝ առանց մարդկային միջամտության։ Նրանք ապակյա տարրաները տեղադրում են փեթակների մեջ և մեղուն գործում է հենց տարրայի ներսում՝ ապահովելով գեղեցիկ տեսք, բարձր որակ և բնական փաթեթավորում։ Սա նվեր է, որում համատեղում են օգտակարը և հաճելին։
BeeFamily-ի հիմնադիր Հայկուշ Մանուկյան. «ժամանակակից աշխարհում բոլորը ուշադրություն են դարձնում պրոդուկների էսթետիկ տեսքին։ Արտադրողների և մարքետոլոգների առջև դրվում է խնդիր՝ ապահովել առաջարկի գեղեցիկ ներկայացում։ Մենք վստահում ենք այդ գործը բնությանը՝ մեղուներին, իսկ ձեզ մնում է վայելել այն»։
eses00789@gmail.com
(+374) 77 760 344