առկա

1 oր

Դիմել մինչև`   նոյեմբերի 22

HoT Ստարտափների՝ Ամանորյա Տոնավաճառի մասնակցություն

HoT Ակադեմիա

 HoT Opportunity

Նկարագրություն՝

HoT Ակադեմիան նորարար ոչ ֆորմալ կրթական ծրագիր է՝ միտված նպաստելու հայ երիտասարդների մասնագիտական և ձեռնարկատիրական հմտությունների զարգացմանն ու հզորացմանը: 

HoT Ակադեմիան առաջարկում է HoT Բիզնես ինկուբատոր ծրագրի GrowHoT! դրամշնորհառուներին նոր հնարավորություն. ներկայացնելու բիզնեսի տաղավարը Դիլիջանում կազմակերպվող Ամանորյա տոնավաճառին։

Տոնավաճառը կազմակերպվում է Դիլիջանի համայնքային կենտրոնի կողմից, դեկտեմբերի 8-ին, 11:00-18:00, Դիլիջան, Մյասնիկյան 61 հասցեում։ Ըստ դիմում-հայտերի՝ ընտրված բիզնեսներին HoT Ակադեմիան կտրամադր տաղավարի ամրագրման ֆինանսական աջակցություն, մարքեթինգային որոշ նյութերի դիզայն և տպագրություն, ինչպես նաև անվճար խորհրդատվություն՝ տոնավաճառի մասնակցության և տաղավարի պատրաստման համար։ 

Մասնակցության առավելություններ`

Մասնակցելով Ամանորյա տոնավաճառին HoT Ստարտափները հնարավորություն են ստանում.

- գեներացնելու լրացուցիչ եկամուտ

- ձեռք բերելու ճանաչելիություն

- դիտարկելու վաճառքների նոր ուղղություն

- ձեռք բերելու տոնավաճառներին մասնակցության փորձառություն

Մասնակցության վճար՝

Մասնակցությունը տոնավաճառին ապահովում է HoT Ակադեմիան՝ տրամադրելով տաղավարի ամրագրման ֆինանսական աջակցություն, մարքեթինգային որոշ նյութերի դիզայն և տպագրություն, ինչպես նաև անվճար խորհրդատվություն՝ տոնավաճառի մասնակցության և տաղավարի պատրաստման համար։ 

Դիմելու կարգ՝

Տոնավաճառին մասնակցելու աջակցության համար կարող են դիմել միայն HoT Բիզնես ինկուբատոր ծրագրի GrowHoT! դրամաշնորհառուները։ Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել ստորև հարցումը մինչ նոյեմբերի 22, 23:59: