առցանց և առկա

3 ամիս

Դիմել մինչև`   Սեպտեմբերի 19

Նախագծային ուսումնառության փուլի մասնակցություն

HoT Ակադեմիա

 HoT Opportunity

Նկարագրություն՝

HoT Ակադեմիան նորարար ոչ ֆորմալ կրթական ծրագիր է՝ միտված նպաստելու հայ երիտասարդների մասնագիտական և ձեռնարկատիրական հմտությունների զարգացմանն ու հզորացմանը: 

HoT Ակադեմիան իր HoT Մասնագիտական ինկուբատոր ծրագրի շրջանակում ներգրավելու է Տավուշի և Գեղարքունիքի երիտասարդներին՝ կրթելու և վերապատրաստելու նրանց մարքեթինգի ոլորտում։ Ծրագրի Սովորել գործելով կրթական թռիչքի ընթացքում HoT Ակադեմիան հնարավորություն է ընձեռում GrowHoT! դրամաշնորհառուներին ներգրավվելու ծրագրի Նախագծային ուսումնառության փուլում՝ որպես պատվիրատու։

Նախագծային ուսումնառության փուլում պատվիրատու կողմը հնարավորություն է ստանում հոկտեմբեր - դեկտեմբեր ամիսներին աշխատելու մասնակիցների հետ, որոնք HoT Ակադեմիայի աջակցությամբ կստեղծեն պատվիրատուի համար թվային հարթակների 1 ամսվա կոնտենտ՝ կամավորության սկզբունքով։

Պարտականություններ՝

Ներգրավվելով նախագծային ուսումնառության գործընթացում՝ պատվիրատու կողմը պարտավորվում է

  • Ակտիվ կապ պահպանել և համագործակցել HoT Մասնագիտական ինկուբատոր ծրագրի նախագծային թիմի հետ՝ տրամադրելով անհրաժեշտ տեղեկատվություն բիզնեսի, զարգացման ուղղությունների, առկա խնդիրների և նպատակների մասին

  • Մասնակցել առցանց հանդիպումներին և հետադարձ կապ տրամադրել նախագծային թիմի կողմից առաջարկվող կոնտենտի վերաբերյալ

  • Հյուրընկալել նախագծային թիմին կոնտենտի հավաքագրման այցի ժամանակ և ապահովել կոնտենտի ստեղծման համար անհրաժեշտ բոլոր պայմանները

Դիմելու կարգ՝

Նախագծային ուսումնառության փուլում ներգրավվել կարող են միայն HoT Բիզնես ինկուբատոր ծրագրի GrowHoT! դրամաշնորհառուները։ Դիմելու համար անհրաժեշտ է մինչ սեպտեմբերի 19, 23:59 լրացնել Ձեր կազմակերպության բրիֆը՝ ստորև հարցման միջոցով։