ArmT ԼԵՌՆԱՅԻՆ ԹԵՅԵՐ

HoT Ճամփորդ՝  Լյովա Հովակիմյան
Դիլիջան, Տավուշ

Դիլիջանում գործող իր տեսակով եզակի «Ճամփորդի տնակ» տուրիստական սրճարանի հիմնադիր, զբոսավար Լյովա Հովակիմյանը՝ լինելով սարերում և հավաքելով Տավուշյան բուրավետ խոտաբույսեր, նվիրել և հյուրասիրել է դրանք զբոսաշրջիկներին։ Նրա պատրաստած խոտաբույսերի խառնուրդները կարճ ժամանակում դարձել են սիրված զբոսաշրջիկների կողմից։ Լյովան որոշել է գաղափարը դարձնել բիզնես և հիմնել է բրենդային ArmT Հայաստանի տարածաշրջանների լեռնային թեյերը. լեռնային քանի որ հումքը հավաքում է լեռներից։ 

ArmT-ի յուրաքանչյուր խառնուրդ կրում է հայկական լեռան անուն։ Մեկ փաթեթով սպառողները ծանոթանում են ոչ միայն հայկական համերին, այլև հարստացնում են գիտելիքները հայկական լեռների մասին պատմություններով և խոտաբույսերի ճիշտ օգտագործման, դրական ու բացասական ազդեցության մասին տեղեկություններով։

ArmT-ի թեյերը օգտակար են, բուժիչ, օրգանիկ, էկոլոգիապես մաքուր, փոխարինում են դեղորայքին և հասանելի են շուկայում միայն էկո փաթեթավորմամբ։ Ըստ Լյովա Հովակիմյանի, ArmT-ի մրցակիցները վաճառում են պարզապես թեյ, իսկ նրանք՝ էմոցիա։

armeniantea2024@gmail.com

(+374) 44 436 321

HoT Վիզաներ