Մագդա Մարկոսյան
Մագդա Մարկոսյանը HoT Մասնագիտական ինկուբատորի ողջ կրթական բովանդակության ղեկավարն է։ Նա միացել է ծրագրին որպես ուսումնական ղեկավար և վարելու է նաև ծրագրի մեկնարկային «Մարքեթինգի կառավարում» կարճ դասընթացը։
Մագդան մարքեթինգի և բրենդինգի փորձագետ է և ձեռներեց. ունի ավելի քան 20 տարվա մասնագիտական փորձ։ 2011թ-ից հիմնել և ղեկավարում է MAROG բրենդինգային և մարքեթինգային հաղորդակցությունների ընկերությունը։ Հիմնադրել է շուրջ 6 ընկերություն։ Հանդիսանում է բիզնես մենթոր և խորհրդատու ՏՏ և արտադրական ստարտափ ու խոշոր ընկերությունների համար։ Մարզերի զարգացման մեծ ջատագով է և ներգրավված է տարբեր ծրագրերում որպես փորձագետ։ Մագդան HoT-ի հետ է դեռևս Բիզնես ինկուբատոր ծրագրից. Նա ընդգրկված էր որպես GrowHoT! դրամաշնորհային ծրագրի ժյուրիի անդամ։