Երևանից 150 կմ հեռավորության վրա, Կապուտաչյա Սևանա լճին մոտ, սարերով շրջապատված Ծափաթաղ գյուղում գործում է «Մասրենի» թեյարանը, որը գյուղ այցելող զբոսաշրջիկների սրճելու սիրելու վայրն է դարձել։
Մագդա Թովմասյանի հիմնադրած «Մասրենին» վառ ապացույցն է նրա, որ գյուղում ապրելով և լինելով բազմազավակ մայր՝ հնարավոր է ինքնահաստատվել, բիզնես գործունեություն ծավալել և ապահովել եկամուտ՝ նպաստելով գյուղի զարգացմանը և ծանոթացնելով օտարերկրացիներին հայկական մշակույթին և խոհանոցին։
Ծափաթաղ գյուղը տարեկան հյուրընկալում է 5000 զբոսաշրջիկ։ Չնայած սեզոնային աշխատանքին՝ Մագդան նախատեսում է ընդլայնել թեյարանի գործունեությունը՝ առաջարկելով նաև ճաշի և ընթրիքի ծառայություններ։ Շուտով զբոսաշրջիկները հնարավորություն կունենան ոչ միայն վայելել Մասրենու անուշաբույթ թեյերը և թխվածքները, այլև համտեսել հայկական ավանդական ուտեստներ։