ԳՈՒՆԱԳՈՐԳ՝ տրանսֆորմեր գորգ-պայուսակ

HoT Ճամփորդ՝ Մերի Մկրտչյան
Գեղարքունիք, Սևան

Գունագորգը գունեղ, օգտագործման համար հեշտ և հարմարավետ տրանսֆորմեր գորգ-պայուսակ է՝ նախատեսված բնության գրկում հանգստի սիրահարների համար: Այս յուրօրինակ պրոդուկտը ծառայում է որպես պիկինիկի մաթ՝ գորգ առափնյա հանգստի համար։ Գորգերն ունեն կրկնակի օգտակարություն. ծալվում և դառնում են պայուսակ, տեղավորում են որոշակի իրեր և ավելորդ բեռ չեն դառնում օգտագործողի համար։

Տրանսֆոր-պայուսակների հիմնադիր Մերի Մկրտչյանը հումքի խնդիր չունի։ Գունագորգ պատրաստելիս օգտագործում են կտորի թափոններ՝ ավելացնելով ևս մեկ կարևոր հատկանիշ պրոդուկտին՝ սոցիալ-բնապահպանական նշանակություն։

Մեր օրերում երկիր մոլորակի համար արդիական է թափոնների քանակի կրճատման խնդիրը, Հայաստանը ևս բացառություն չէ։ Օգտագործելով թափոններ՝ Գունագորգի հիմնադիրների նպատակն է նաև փորձել նվազեցնել կտորի թափոնի ծավալները իրենց համայնքում, ձևավորել էկոլոգիական գիտակցում, ընդգծել կրողի յուօրինակությունն ու ստեղծագործական միտքը և պարզապես հաղորդել տրամադրություն։

sevangunagorg@gmail.com

(+374) 98 900 768

HoT Վիզաներ