ԿԱՐՏՈՖԻԼԻ ԿԻՍԱՖԱԲՐԻԿԱՏՆԵՐ

HoT Ճամփորդ՝ Միշա Պետրոսյան
Գանձակ, Գեղարքունիք

Միշա Պետրոսյանի ընտանիքը զբաղվում է կարտոֆիլի մշակմամբ. Գանձակում գտնվող իրենց հողերը բերրի են հենց կարտոֆիլի աճեցման համար։ Տարածաշրջանում որքան էլ շատ է կարտոֆիլը, այնքան էլ կա ապրանքի իրացման խնդիր։ Միշայի ընտանիքն այս հարցը լուծում է կարտոֆիլի մեծ քանակի պահեստավորմամբ, ինչպես նաև կարտոֆիլից կիսաֆաբրիկատների պատրաստմամբ (ֆրի, չիպս, կարտոֆիլի կոլոլակ պանրով, մանրացրած կարտոֆիլ)։ 

Նման արտադրանք տեղական շուկայում գոյություն չունի։ Վաճառքում առկա են միայն դրսից Հայաստան ներկրվող կիսաֆաբրիկատներ։ Տեղական շուկայում նման արտադրանքի հայտնությունը մեծ առավելություն է թե' հումքի և թե' արժեքի տեսանկյունից։ 

Այժմ Միշայի ընտանիքի արտադրանքի հիմնական հաճախորդները արագ սննդի ցանցերն են և մեծ սուպերմարկետները։  Նրանք նախատեսում են մեծացնել արտադրության ծավալները, ինչպես նաև հիմնել կարտոֆիլի արագ սննդի կետեր։

petrosyanm1995@gmail.com

(+374) 98 730 230

HoT Վիզաներ