ՀԱՑԱԲՈՒԼԿԵՂԵՆԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ

HoT Ճամփորդ՝ Նարեկ Բալդրյան
Վարագավան, Տավուշ

Արդեն չորս տարի է, ինչ Նարեկն իր ընտանիքով զբաղվում է հացաբուլկեղենի արտադրությամբ։ Նրանք շուկա մտան միանգամից 7 տեսակի հացով  (բագետ, բատոն, բուխանկա և այլն) և անմիջապես հասցրեցին գրավել շուկան՝ ձեռք բերելով մշտական հաճախորդներ։  

Նարեկի հացի արտադրամասում հաց թխելիս խմորում օգտագործում են թթխմոր, ինչը դարձնում է հացը որակապես ավելի դիմացկուն։ Այժմ նրանք առաջարկում են նաև հացեր՝ պատրաստված բացառապես թթխմորով՝ առանց խմորիչ։ Բացի հացից արտադրում են նաև Տավուշյան ավանդական քաղցրավենիք սալին, որը վաճառում են գեղեցիկ փաթեթավորմամբ։

narek-baldryan@mail.ru

(+374) 93 555 747

HoT Վիզաներ