GREENERY ՕՐԳԱՆԻԿ ՍՆՈՒՆԴ

HoT Ճամփորդ՝ Նարինե Պողոսյան
Դիլիջան, Տավուշ

Բուսակեր և օրգանիկ սննդի սիրահար Նարինեն 2020թ.-ին հիմնել է Greenery ապրանքանիշը։ Կոտրելով առողջ սննդի վերաբերյալ կարծրատիպերը՝ նա ստեղծել է ոչ միայն օգտակար, այլ նաև համեղ ընդեղենային պարագաներ՝ բուսական կաթեր և քաղցրավենիք։

Այսօր աշխարհը շարժվում է առողջ սնվելու ուղղությամբ, սակայն սուպերմարկետներում առկա փոքրաթիվ օրգանիկ սննդի տեսականու պահպանպան ժամկետներն ու բաղադրությունն այդքան էլ հուսալի չէ։ Օրինակ 1 տարի պահպանման ժամկետով նուշի կաթում առկա նուշը 10% է կազմում, մնացածը կոնսերվանտներ են, հավելումներ և այլ նյութեր։ Greenery-ն իր սպառողներին առաջարկում է առանց շաքարի և առանց քիմիական հավելումների օրգանիկ սնունդ։

Այժմ Նարինեն բնակվում է Դիլիջանում և իր բիզնեսը վարում է օնլայն։ Greenery-ի սպառողները հիմնականում առողջ ապրելակերպ վարող, բուսակեր և նաև հատուկ սննդակարգ ունեցող (լակտոզայի, գլյուտենի անտանելիություն, շաքարային դիաբետ) մարդիկ են։ Օտարերկրացիների հոսքով պայմանավորված՝ Դիլիջանում ևս աճել է օրգանիկ սննդի պահանջարկը։ Նարինեն նախատեսում է մեծացնել իր արտադրության ծավալները և Դիլիջանի սրտում բացել Greenery օրգանիկ սննդի սրճարան։

HoT Վիզաներ