ացանց և առկա

3 ամիս

Դիմել մինչև` սեպտեմբերի 22

HoT Մասնագիտական ինկուբատոր. ընդունելություն

Առաջադրանքի փուլ՝ վիզուալ կոնտենտ ստեղծող

HoT Ակադեմիա

 HoT Class

Նկարագրություն՝

HoT Ակադեմիան նորարար ոչ ֆորմալ կրթական ծրագիր է՝ միտված նպաստելու հայ երիտասարդների մասնագիտական և ձեռնարկատիրական հմտությունների զարգացմանն ու հզորացմանը: 

HoT Մասնագիտական ինկուբատորն անհատի մասնագիտական հմտությունների զարգացման և հզորացման կրթական ճամփորդություն է մարքեթինգի ոլորտի ժամանակակից չորս ուղղություններում՝ թվային մարքեթինգ և ՍՄՄ, վիզուալ կոնտենտի ստեղծում, գրաֆիկ դիզայն և հաղորդակցություն ու գովազդագրություն։

HoT Մասնագիտական ինկուբատոր ծրագրի ընդունելության առաջադրանքի փուլը նախատեսված է ծրագրի դիմորդների մասնագիտական գիտելիքների և հմտությունների գնահատման համար։ Առաջադրանքները ստուգելու և գնահատելու են ծրագրում ներգրավված HoT Գուրուները՝ նախապես մշակված չափորոշիչների հիման վրա։

Նպատակ՝

Հասկանալ դիմորդի՝ տեսանյութի միջոցով պատմություն պատմելու ունակությունները:

Առաջադրանք՝

Ստեղծել՝

  • 1 reel

  • 1 սթորի 

  • 1 հրապարակում Instagram հարթակի համար՝ Ձեր համայնքում գործող ցանկացած բիզնեսի համար՝ Ձեր հայեցողությամբ: 

Օգտագործել մոնտաժի կամ նկարի խմբագրման գործիք(ներ): Վերջնարդյունքը կարող եք ներկայացնել mp4, jpeg, png, pdf կամ այլ տարածված ձևաչափով:

Դիմելու կարգ՝

Դիմել կարող են միայն HoT Մասնագիտական ինկուբատոր ծրագրի ընդունելության առաջին փուլը հաղթահարած մասնակիցները, որոնք ստացել են հաստատման նամակ։ Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել ներքոհիշյալ հարցաշարը մինչև սեպտեմբերի 22-ը, ժամը 23:59-ը։