ացանց և առկա

3 ամիս

Դիմել մինչև` սեպտեմբերի 22

HoT Մասնագիտական ինկուբատոր. ընդունելություն

Առաջադրանքի փուլ՝ հաղորդակցություն և գովազդագրություն

HoT Ակադեմիա

 HoT Class

Նկարագրություն՝

HoT Ակադեմիան նորարար ոչ ֆորմալ կրթական ծրագիր է՝ միտված նպաստելու հայ երիտասարդների մասնագիտական և ձեռնարկատիրական հմտությունների զարգացմանն ու հզորացմանը: 

HoT Մասնագիտական ինկուբատորն անհատի մասնագիտական հմտությունների զարգացման և հզորացման կրթական ճամփորդություն է մարքեթինգի ոլորտի ժամանակակից չորս ուղղություններում՝ թվային մարքեթինգ և ՍՄՄ, վիզուալ կոնտենտի ստեղծում, գրաֆիկ դիզայն և հաղորդակցություն ու գովազդագրություն։

HoT Մասնագիտական ինկուբատոր ծրագրի ընդունելության առաջադրանքի փուլը նախատեսված է ծրագրի դիմորդների մասնագիտական գիտելիքների և հմտությունների գնահատման համար։ Առաջադրանքները ստուգելու և գնահատելու են ծրագրում ներգրավված HoT Գուրուները՝ նախապես մշակված չափորոշիչների հիման վրա։

Նպատակ՝

Հասկանալ դիմորդի հաղորդակցության, գրելու հմտությունները՝ պատմություն պատմելու մեջ:

Առաջադրանք՝

  • Ընտրեք Ձեր համայնքում գործող ցանկացած բիզնես՝ Ձեր հայեցողությամբ: Ստեղծեք բրենդի անուն, որն ավելի լավ կնկարագրի այդ բիզնեսը քան ներկայիս անունը: 

  • Գրեք երեք հրապարակման տեքստ

Վերջնարդյունքը կարող եք ներկայացնել word կամ pdf ձևաչափով։ Երկարությունը՝ 1-2 էջ։

Դիմելու կարգ՝

Դիմել կարող են միայն HoT Մասնագիտական ինկուբատոր ծրագրի ընդունելության առաջին փուլը հաղթահարած մասնակիցները, որոնք ստացել են հաստատման նամակ։ Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել ներքոհիշյալ հարցաշարը մինչև սեպտեմբերի 22-ը, ժամը 23:59-ը։