ացանց և առկա

3 ամիս

Դիմել մինչև` սեպտեմբերի 22

HoT Մասնագիտական ինկուբատոր. ընդունելություն

Առաջադրանքի փուլ՝ թվային մարքեթինգ և ՍՄՄ

HoT Ակադեմիա

 HoT Class

Նկարագրություն՝

HoT Ակադեմիան նորարար ոչ ֆորմալ կրթական ծրագիր է՝ միտված նպաստելու հայ երիտասարդների մասնագիտական և ձեռնարկատիրական հմտությունների զարգացմանն ու հզորացմանը: 

HoT Մասնագիտական ինկուբատորն անհատի մասնագիտական հմտությունների զարգացման և հզորացման կրթական ճամփորդություն է մարքեթինգի ոլորտի ժամանակակից չորս ուղղություններում՝ թվային մարքեթինգ և ՍՄՄ, վիզուալ կոնտենտի ստեղծում, գրաֆիկ դիզայն և հաղորդակցություն ու գովազդագրություն։

HoT Մասնագիտական ինկուբատոր ծրագրի ընդունելության առաջադրանքի փուլը նախատեսված է ծրագրի դիմորդների մասնագիտական գիտելիքների և հմտությունների գնահատման համար։ Առաջադրանքները ստուգելու և գնահատելու են ծրագրում ներգրավված HoT Գուրուները՝ նախապես մշակված չափորոշիչների հիման վրա։

Նպատակ՝

Հասկանալ դիմորդի մասնագիտական մակարդակը սոցմեդիա մարքեթինգի հարթակների և կոնտենտի պլանավորման մեջ։

Առաջադրանք՝

  • Մշակել սոցմեդիա ռազմավարություն Facebook, Instagram հարթակների համար՝ Ձեր համայնքում գործող ցանկացած բիզնեսի համար՝ Ձեր հայեցողությամբ: Ռազմավարությունը կարող եք ներկայացնել word կամ pdf ձևաչափով: Երկարությունը՝ մինչև 1 էջ:

  • Ստեղծել երկու շաբաթից բաղկացած կոնտենտի օրացույց (content calendar) նույն բիզնեսի համար: Պարբերականությունը պետք է լինի շաբաթական երեք հրապարակում և առնվազն երեք սթորի: Նկարագրեք ինչ տեսակի կոնտենտ է հրապարակվելու (տեքստային հրապարակում, գրաֆիկական կամ լուսանկարով պատկեր, տեսանյութ և այլն) և ինչ թեմայի շուրջ: Կարիք չկա գրել հրապարակման տեքստ կամ ստեղծել վիզուալ: Կոնտենտ պլանը կարող եք ներկայացնել excel, word կամ pdf ձևաչափով: Երկարությունը՝ 1-2 էջ:

Դիմելու կարգ՝

Դիմել կարող են միայն HoT Մասնագիտական ինկուբատոր ծրագրի ընդունելության առաջին փուլը հաղթահարած մասնակիցները, որոնք ստացել են հաստատման նամակ։ Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել ներքոհիշյալ հարցաշարը մինչև սեպտեմբերի 22-ը, ժամը 23:59-ը։