HoT Մասնագիտական ինկուբատոր. ընդունելություն
Առաջադրանքի փուլ՝ գրաֆիկ դիզայն
HoT Ակադեմիա
HoT Class
Նկարագրություն՝
HoT Ակադեմիան նորարար ոչ ֆորմալ կրթական ծրագիր է՝ միտված նպաստելու հայ երիտասարդների մասնագիտական և ձեռնարկատիրական հմտությունների զարգացմանն ու հզորացմանը:
HoT Մասնագիտական ինկուբատորն անհատի մասնագիտական հմտությունների զարգացման և հզորացման կրթական ճամփորդություն է մարքեթինգի ոլորտի ժամանակակից չորս ուղղություններում՝ թվային մարքեթինգ և ՍՄՄ, վիզուալ կոնտենտի ստեղծում, գրաֆիկ դիզայն և հաղորդակցություն ու գովազդագրություն։
HoT Մասնագիտական ինկուբատոր ծրագրի ընդունելության առաջադրանքի փուլը նախատեսված է ծրագրի դիմորդների մասնագիտական գիտելիքների և հմտությունների գնահատման համար։ Առաջադրանքները ստուգելու և գնահատելու են ծրագրում ներգրավված HoT Գուրուները՝ նախապես մշակված չափորոշիչների հիման վրա։
Նպատակ՝
Հասկանալ դիմորդի դիզայն մտածողությունը և ստեղծագործական մոտեցումը
Առաջադրանք՝
Ընտրեք Ձեր համայնքում գործող ցանկացած բիզնես՝ Ձեր հայեցողությամբ: Ստեղծեք լոգո և սոցմեդիայի համար մեկ հրապարակման և մեկ սթորի վիզուալ: Օգտագործեք Adobe Photoshop, Adobe Illustrator, Canva կամ այլ դիզայներական գործիք: Նկարագրեք Ձեր դիզայնի պրոցեսը, նկարագրեք գույների, տառատեսակի և դիզայն էլեմենտների ընտրությունը, ինչպես նաև պարզաբանեք ինչու եք կարծում, որ հենց այս լոգոն է ճիշտ ներկայացնում այդ բիզները: Նշեք ինչ գործիքով եք աշխատել լոգոյի և հրապարակումների դիզայնի համար: Վերջնարդյունքը կարող եք ներկայացնել pdf ձևաչափով:
Դիմելու կարգ՝
Դիմել կարող են միայն HoT Մասնագիտական ինկուբատոր ծրագրի ընդունելության առաջին փուլը հաղթահարած մասնակիցները, որոնք ստացել են հաստատման նամակ։ Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել ներքոհիշյալ հարցաշարը մինչև սեպտեմբերի 22-ը, ժամը 23:59-ը։