HoT Մասնագիտական ինկուբատոր. ընդունելություն
HoT Ակադեմիա
HoT Class
Նկարագրություն՝
HoT Ակադեմիան նորարար ոչ ֆորմալ կրթական ծրագիր է՝ միտված նպաստելու հայ երիտասարդների մասնագիտական և ձեռնարկատիրական հմտությունների զարգացմանն ու հզորացմանը:
HoT Մասնագիտական ինկուբատորն անհատի մասնագիտական հմտությունների զարգացման և հզորացման կրթական ճամփորդություն է մարքեթինգի ոլորտի ժամանակակից չորս ուղղություններում՝ թվային մարքեթինգ և ՍՄՄ, վիզուալ կոնտենտի ստեղծում, գրաֆիկ դիզայն և հաղորդակցություն ու գովազդագրություն։
Եթե ցանկանում եք դառնալ արհեստավարժ մասնագետ վերոհիշյալ ուղղություններում և տիրապետել ժամանակակից մասնագիտությունների, ապա շտապեք դիմել HoT Ակադեմիայի նոր կրթական ծրագրին՝ HoT Մասնագիտական ինկուբատորին։ Սա կրթություն ստանալու եզակի հնարավորություն է, որի շնորհիվ մասնակիցները կդառնան մրցունակ և պահանջված մասնագետ՝ իրենց համայնքի ներսում։
Ծրագրի պահանջներ`
Դիմորդները պետք է լինեն՝
16 - 35 տարեկան
Տավուշի կամ Գեղարքունիքի մարզից
Մարքեթինգի ոլորտի սկսնակ մասնագետներ
Դիմորդները պետք է ունենան՝
Պատասխանատվության բարձր զգացում
Հաղորդակցման հմտություններ
Խնդիրների արագ լուծման ունակություն
Ծրագրի արդյունք՝
20 ժամ ինտենսիվ դասընթաց
6 ժամ անհատական մենթորություն
Անհատական էջ-ռեզյումե hotacademy.org-ում
Իրական փորձառություն՝ իրական նախագծերում
Թիմային աշխատանք
Մասնակցության վճար՝
Ծրագրի մասնակիցները կկարողանա սովորել անվճար՝ ստանալով HoT Ակադեմիայի կողմից մասնակցության ամբողջական կրթաթոշակ։
Դիմելու կարգ՝
Ծրագրի ընդունելությունը մեկնարկում է սեպտեմբերի 1-ին և իրականացվում է 3 փուլով.
1. Հայտադիմումների փուլ՝ մինչ 2024թ․ սեպտեմբերի 19-ը, ժամը՝ 23։59
2․ Մասնագիտական առաջադրանքի իրականացման փուլ՝ մինչ 2024թ․ սեպտեմբերի 22, ժամը՝ 23։59
3․ HoT Զրույց մենթորի հետ՝ մինչ 2024թ․ հոկտեմբերի 11
Հայտադիմումների փուլում անհրաժեշտ է ընտրել մասնագիտական 4 ուղղություններից որևէ մեկը, որով դիմորդը նախընտրում է մասնակցել ծրագրին։ Ընդունելության առաջին երկու փուլերը հաջողությամբ հաղթահարած լավագույն 50 մասնակիցները հնարավորություն կստանան մասնակցելու ընդունելության վերջնական փուլին՝ HoT Զրույց մենթորի հետ փուլին։ Այս փուլի ընթացքում դիմորդները մասնակցում են արագընթաց, 15-20 րոպեանոց անհատական զրույցների HoT ծրագրային թիմի և HoT Գուրուների հետ։
HoT Զրույց մենթորի հետ փուլի արդյունքում ընտրվում են լավագույն 40 դիմորդները, որոնք հրավիրվում են միանալու ծրագրին և հնարավորություն են ստանում անվճար մասնակցել՝ ստանալով ամբողջական կրթաթոշակ։
Ուշադրություն* HoT մասնագիտական ինկուբատոր ծրագրի մասնակիցների քանակը սահմանափակ է՝ առավելագույնը 40 երիտասարդ կկարողանա մասնակցել ծրագրին անվճար՝ ստանալով ծրագրի մասնակցության ամբողջական կրթաթոշակ։