ՇԱՐԺԱԿԱՆ ՀՅՈՒՐԱՏՈՒՆ

HoT Ճամփորդ՝ Սամվել Մանուկյան
Գավառ, Գեղարքունիք

Գավառի բնակիչ երիտասարդ Սամվել Մանուկյանի պապիկը վաստակավոր եռակցող է և փորձառու վարորդ. իր Վազ 53 մակնիշի բեռնատար ավտոմեքենայով պահել է տունը։ Սամվելի մանկության հիշողություններն անհնար է պատկերացնել առանց այդ մեքենայի։

Այժմ Վազ 53-ը Սամվելինն է. թոշակի անցնելուց հետո պապիկն իրեն է նվիրել։ Մեքենայով մշտապես կազմակերպում են իրենց ընտանեկան հանգիստը բնության գրկում։ ժամանակի ընթացքում հասկացան, որ միայն կոմունալ հարմարությունները և գիշերելու հնարավորությունն է պակասում տունը լեռներ տեղափոխելու համար։

Պապիկի օգնությամբ Սամվելը նախատեսում է ձևափոխել մեքենան, ավելացնել կոմունալ հարմարություններ և գործարկել շարժական հյուրատուն։ Շարժական հյուրատունն իր ապագա հաճախորդներին առաջարկում է գիշերակացով արշավների, շարժական տան վարձույթի, հեծանվային արշավների, զբոսավարի, բացօթյա կինոդիտումների և այլ ծառայություններ։ 

sammanukyan057@gmail.com

(+374) 95 777 972

HoT Վիզաներ