Պատկերացրեք գտնվում եք Գոշ գյուղի բարձունքներից մեկում, բնության սրտում, գեղեցիկ տեսարանով դեպի Գոշավանք. սա ճիշտ այն վայրն է, որտեղ գտնվելու է քույր և եղբայր՝ Սերինեի ու Ժորայի ապագա հյուրատունը։
Նրանք առաջարկում են հյուրատնային հանգիստ գեղատեսիլ Գոշ գյուղում՝ բնությանը մոտ գտնվելու, գիշերելու խարույկի շուրջ, համտեսելու գյուղական առողջ սնունդ, մասնակիցը դառնալու արկածային ճափորդությունների և բացահայտելու Գոշի թաքնված գանձերը (Գոշավանք, Գոշի լիճ, Ճերմակավանք, Աղավնավանք, Դիմաց լեռ)։
Սերինեի և Ժորայի ապագա հյուրատունը տրամադրում է ոչ միայն կացարան, այլ նաև անմոռանալի ճամփորդություն դեպի հայկական հյուրընկալություն: Նրանք խոստանում են անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդին, մանրուքների նկատմամբ ուշադրություն, որպեսզի յուրաքանչյուր հյուր կրկին այցելի իրենց հյուրատուն։
serine.sargsyan07@gmail.com
(+374) 77 718 043