ացանց և առկա

1 ամիս

Դիմել մինչև` հոկտեմբերի 19

Հաղորդակցության և գովազդագրության մասնագետ

Կարի արտադրամաս

 HoT Internship

Կազմակերպության մասին՝

Ծովագյուղում գործող կարի արտադրամասն առաջարկում է որակյալ տեղական արտադրության համազգեստներ՝ կազմակերպությունների ասեղնագործած տարբերանշաններով և առանց, ինչպես նաև մանկական և մեծահասակների վերնահագուստներ՝ տարբեր ասեղնագործություններով և առանց։

Արտադրամասը յուրաքանչյուր հաճախորդի համար համազգեստը մոդելավորում է՝ հաշվի առնելով գործունեության ոլորտը, հարմար օգտագործման համար անհրաժեշտ մանրուքները։ Արտադրությունը աչքի է ընկնում որակյալ մշակումներով, որակյալ կարով և անհատական սպասարկմամբ։

Արտադրության ողջ պրոցեսը՝ համազգեստի արտադրություն և ասեղնագործություն իրականացնում են մեկ տեղում՝ արտադրամասում՝ խնայելով ժամանակ և գումար։

Աշխատանքի նկարագրություն՝

Կարի արտադրամասը փնտրում է հաղորդակցության և գովազդագրության մասնագետի, ով կմշակի ընկերության մարքեթինգային հաղորդակցման պլանը, կստեղծի մեր ապրանքների և ծառայությունների գովազդային բովանդակությունը:

Աշխատանքային պարտականություններ՝

  • Մարքեթինգային հաղորդակցման պլանի ստեղծում

  • Բրենդների անվան, նշանաբանի և հաղորդակցությունների ստեղծում

  • Ընկերությունների/ապրանքի գովազդային բովանդակության ստեղծում և մշակում

  • Գովազդային արշավների ստեղծագործական կոնցեպտի մշակում

  • Ճանաչելիություն, ներգրավվածություն և վաճառքներ խթանող հաղորդակցությունների ստեղծում ու մշակում

  • Կոնտենտ մարքեթինգ տարբեր հարթակների համար

  • Հայերեն բովանդակության ստեղծում, խմբագրում և սրբագրում 

  • Համագործակցային աշխատանք ընկերության թիմի, թվային մարքեթինգի, գրաֆիկ դիզայնի և վիզուալ բովանդակության ստեղծման մասնագետների հետ՝ մշակված ռազմավարությունների իրականացումն ապահովելու համար

Պահանջներ՝

  • Մասնագիտական հմտություններ և աշխատանքային փորձ մարքեթինգային հաղորդակցության, լրագրության կամ հարակից ոլորտներում

  • Հայերեն լեզվի գերազանց իմացություն (ռուսերենի, անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն)

  • Ստեղծագործական միտք և քննադատական մտածողություն

  • Կոնտենտ մարքեթինգի լավագույն կիրառությունների իմացություն

  • Մի քանի նախագծերի շուրջ զուգահեռ աշխատելու կարողություն

  • Թիմում, ինչպես նաև միայնակ աշխատելու կարողություն ու պատասխանատվություն

Դիմելու կարգ՝

Դիմել կարող են միայն HoT Մասնագիտական ինկուբատոր ծրագրի մասնակիցները։ Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել ներքոհիշյալ հարցաշարը մինչև հոկտեմբերի 19-ը, ժամը 23:59-ը։