ացանց և առկա

1 ամիս

Դիմել մինչև` հոկտեմբերի 19

Գրաֆիկ դիզայներ

Կարի արտադրամաս

 HoT Internship

Կազմակերպության մասին՝

Ծովագյուղում գործող կարի արտադրամասն առաջարկում է որակյալ տեղական արտադրության համազգեստներ՝ կազմակերպությունների ասեղնագործած տարբերանշաններով և առանց, ինչպես նաև մանկական և մեծահասակների վերնահագուստներ՝ տարբեր ասեղնագործություններով և առանց։

Արտադրամասը յուրաքանչյուր հաճախորդի համար համազգեստը մոդելավորում է՝ հաշվի առնելով գործունեության ոլորտը, հարմար օգտագործման համար անհրաժեշտ մանրուքները։ Արտադրությունը աչքի է ընկնում որակյալ մշակումներով, որակյալ կարով և անհատական սպասարկմամբ։

Արտադրության ողջ պրոցեսը՝ համազգեստի արտադրություն և ասեղնագործություն իրականացնում են մեկ տեղում՝ արտադրամասում՝ խնայելով ժամանակ և գումար։

Աշխատանքի նկարագրություն՝

Կարի արտադրամասը փնտրում է գրաֆիկ դիզայներ, ով կօգնի ստեղծել արտադրամասի բրենդի կոնցեպտը, մշակել ապրանքանշան և անհրաժեշտ գրաֆիկական պատկերներ սոցիալական մեդիայում հրապարակումների համար։

Աշխատանքային պարտականություններ՝

  • Բրենդների կոնցեպտի, վիզուալ ինքնության և դիզայն պարագաների ստեղծում

  • Թվային և տպագիր գովազդային պաստառների, բրոշյուրների, ինչպես նաև այլ մարքեթինգային նյութերի մշակում

  • Սոցմեդիա հարթակների համար հրապարակումների դիզայն

  • Ստեղծագործական և տեխնիկական աջակցություն թիմի անդամներին

  • Համագործակցային աշխատանք ընկերության թիմի, հաղորդակցության և գովազդագրության, թվային մարքեթինգի և վիզուալ բովանդակության ստեղծման մասնագետների հետ՝ մշակված ռազմավարությունների իրականացումն ապահովելու համար

Պահանջներ՝

  • Մասնագիտական որակավորում գրաֆիկ դիզայնի, վիզուալ արվեստի կամ հարակից ոլորտներում 

  • Մեկ տարվա աշխատանքային փորձ որպես գրաֆիկ դիզայներ

  • Ոլորտի լավագույն կիրառությունների իմացություն

  • Իրականացրած դիզայն նախագծերի պորտֆոլիո

  • Հետազոտելու հմտություններ և հետաքրքրասիրություն

  • Adobe Photoshop, Illustrator և InDesign ծրագրերի կամ Canva-ի գերազանց իմացություն 

  • Մի քանի նախագծերի կամ առաջադրանքների շուրջ զուգահեռ աշխատելու և վերջնաժամկետներ պահպանելու կարողություն

  • Թիմում, ինչպես նաև անհատական աշխատելու կարողություն ու պատասխանատվություն

  • Մարքեթինգի և հաղորդակցությունների կոնցեպտների իմացություն

Դիմելու կարգ՝

Դիմել կարող են միայն HoT Մասնագիտական ինկուբատոր ծրագրի մասնակիցները։ Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել ներքոհիշյալ հարցաշարը մինչև հոկտեմբերի 19-ը, ժամը 23:59-ը։