ացանց և առկա

1 ամիս

Դիմել մինչև` հոկտեմբերի 19

Թվային մարքեթինգի և ՍՄՄ մասնագետ

Կարի արտադրամաս

 HoT Internship

Կազմակերպության մասին՝

Ծովագյուղում գործող կարի արտադրամասն առաջարկում է որակյալ տեղական արտադրության համազգեստներ՝ կազմակերպությունների ասեղնագործած տարբերանշաններով և առանց, ինչպես նաև մանկական և մեծահասակների վերնահագուստներ՝ տարբեր ասեղնագործություններով և առանց։

Արտադրամասը յուրաքանչյուր հաճախորդի համար համազգեստը մոդելավորում է՝ հաշվի առնելով գործունեության ոլորտը, հարմար օգտագործման համար անհրաժեշտ մանրուքները։ Արտադրությունը աչքի է ընկնում որակյալ մշակումներով, որակյալ կարով և անհատական սպասարկմամբ։

Արտադրության ողջ պրոցեսը՝ համազգեստի արտադրություն և ասեղնագործություն իրականացնում են մեկ տեղում՝ արտադրամասում՝ խնայելով ժամանակ և գումար։

Աշխատանքի նկարագրություն՝

Կարի արտադրամասը փնտրում է թվային և ՍՄՄ մարքեթինգի մասնագետի, ով կկազմի արտադրամասի սոցմեդիա ռազմավարությունը, հաջողությամբ կիրականացնի մարքեթինգային արշավներ և կմշակի սոցիալական հարթակներում հրապարակման ենթակա մեկամսյա կոնտենտ պլան: 

Աշխատանքային պարտականություններ՝

  • Մարքեթինգային հետազոտությունների իրականացում և նախագծերի թվային մարքեթինգի ռազմավարության մշակում

  • Թվային հարթակներում վճարովի գովազդի պլանավորում, իրականացում և ղեկավարում

  • Թվային մարքեթինգի առաջարկների և ռազմավարությունների ստեղծում և ներկայացում

  • Թվային մարքեթինգի արշավների արդյունավետության ցուցանիշների վերլուծություն և հաշվետվության տրամադրում

  • Թվային արշավների գովազդային բյուջեի պլանավորում և ղեկավարում, արդյունավետության և որակի գնահատում

  • Թվային բովանդակության ստեղծման վերահսկում և համակարգում

  • Համագործակցային աշխատանք ընկերության թիմի, գրաֆիկ դիզայնի, հաղորդակցությունների և վիզուալ բովանդակության ստեղծման մասնագետների հետ՝ մշակված ռազմավարությունների իրականացումն ապահովելու համար

  • Ոլորտի միտումների և լավագույն կիրառությունների շարունակական ուսումնասիրություն և կիրառություն

Պահանջներ՝

  • Մասնագիտական որակավորում մարքեթինգի, թվային մարքեթինգի կամ հարակից ոլորտներում

  • Թվային մարքեթինգի արշավների ռազմավարության մշակման փորձ

  • Սոցիալական մեդիաների վճարովի գովազդների և արշավների ղեկավարման հմտություններ

  • Արագ սովորելու ունակություն, նոր թվային գործիքների տիրապետելու ցանկություն 

  • Առցանց մարքեթինգային գործիքների և սոցիալական մեդիա հարթակների հետ աշխատելու հմտություններ

  • Meta-ի հետ աշխատանքի փորձ 

  • Վերլուծական և հետազոտական հմտություններ, ներառյալ՝ տվյալների ուսումնասիրություն և վերլուծություն

  • Կազմակերպչական ջիղ և բազմաֆունկցիոնալություն

  • Թիմում, ինչպես նաև միայնակ աշխատելու կարողություն ու պատասխանատվության բարձր զգացում

Դիմելու կարգ՝

Դիմել կարող են միայն HoT Մասնագիտական ինկուբատոր ծրագրի մասնակիցները։ Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել ներքոհիշյալ հարցաշարը մինչև հոկտեմբերի 19-ը, ժամը 23:59-ը։