ՔԱՅԼԱՐՇԱՎԱՅԻՆ ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

HoT Ճամփորդ՝ Սուրեն Պետրոսյան
Գանձաքար, Տավուշ

Տավուշի մարզում բազմաթիվ սիրողական քայլարշավներ կազմակերպող Սուրեն Պետրոսյանի նպատակն է հիմնել քայլարշավային և զբոսավարի ծառայություն առաջարկող տուրիստական ընկերություն։ Ըստ Սուրենի՝ Տավուշի մարզն ունի քայլարշավային մեծ պոտենցիալ, կան բացմաթիվ չբացահայված ուղղություններ, որոնց շատ լավ տիրապետում են ինքը և իր ընկերները, ում հետ պատրաստվում է հիմնել ընկերությունը։

Սուրենի քայլարշավները նախատեսված են լինելու սկսնակ քայլարշավորդների, դպրոցականների և ուսանողների համար. բոլոր նրանց, ում կյանքում պակասում է ֆիզիկական ակտիվությունը, բնության հետ կապը և ովքեր կարիք ունեն լիցքաթափվելու և առօրյա կյանքից կտրվելու։

Այս քայլարշավները լինելու են ոչ միայն ճանաչողական, այլև դրանց ընթացքում քայլարշավորդները հնարավորություն կունենան օգտվելու սարի բարիքներից և տեղացիների հյուրասիրությունից։

petrosyamsuren@gmail.com

(+374) 98 90 13 03

HoT Վիզաներ