ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՃԱՄԲԱՐԱԿՈՒՄ

HoT Ճամփորդ՝ Տաթևիկ Օհանյան
Ճամբարակ, Գեղարքունիք

Սահմանամերձ Ճամբարակ համայնքում չկա ֆոտոստուդիա, որն առաջարկում է պրոֆեսիոնալ լուսանկարչական ծառայություններ։ Մարդիկ ստիպված են լինում երկար ճանապարհ կտրել՝ հասնել մայրաքաղաք և օգտվել նման ծառայություններից։ 

Ճամբարակում ապրող Տաթևիկը քաղաքի միակ լուսանկարիչն է. Նրա ֆոտոխցիկը Ֆիքսում է ճամբարակցիների կարևոր իրադարձությունները՝ ծննդյան տարեդարձ, կնունք և ոչ միայն։ Տաթևը վարձակալում է փոքր տարածք, որը դարձրել է ֆոտոստուդիա և իր լուսանկարչական ծառայությունից ակտիվորեն օգտվում են հատկապես համայնքի կանայք՝ ընտանեկան և մանկական լուսանկարահանումների համար։ 

Ըստ Տաթևի՝ իր բիզնեսը հնարավորություն է տալիս մարդկանց՝ տեսնել և բացահայտել իրենց այլ տեսանկյունից, զգալ գեղեցիկ և ինքնավստահ։ Նա նաև կարևոր է համարում այն փաստը, որ մարզային համայնքներում, որտեղ քիչ երիտասարդություն է շարունակում մնալ և ապրել, ցանկացած նորույթ մոտիվացնում և համոզում է նրանց, որ մարզում ևս կարելի է ունենալ սիրելի զբաղմունք և վաստակել դրանով։

o.photography22@gmail.com

(+374) 43 66 69 11

HoT Վիզաներ