Կահույքագործ Տիգրան Բուղդարյանը և իր գործընկերը մի քանի տարի օտարերկրյա շուկաներում աշխատելուց հետո վերադարձել են հայրենիք և միասին՝ իրենց սեփական արհեստանոցում, սկսել են լոֆթ ոճի պարզ և միաժամանակ թրենդային համարվող կահույքի արտադրություն։
Վերջին մի քանի տարիների ընթացքում Տավուշի մարզում զբոսաշրջության ոլորտի աճով պայմանավորված ավելացել և ավելանում են նաև հանգստյան գոտիները, հյուրատները, ռեստորանները, որոնք էլ իրենց հերթին թե' բակային տարածների և թե' ինտերիերային գույքի կարիք ունեն։ Հենց այս ընկերություններն են Տիգրանի թիրախային հաճախորդները։
Ըստ Տիգրանի այսօր մարդիկ բացի կահույքի հարմարավետությունից կարևորում են նաև էսթետիկ տեսքը, ինչն ապահովում է հենց լոֆթ ոճի կահույքը։ Լոֆթ կահույքը ոչ միայն գեղեցիկ է, այլև ամուր է, երկարադիմացկուն և ֆինանսապես առավել հասանելի։