Տավուշում գործող զբոսաշրջային ընկերության հիմնադիր Տիրան Ջանինյանը նպատակ ունի հիմնել կոնտեյներային հյուրատուն. Քայլարշավների և off-road տուրերի ժամանակ, զբոսաշրջիկների հետ բազում զրույցներից հետո հասկացել է, որ հանգստի կազմակերպման և գիշերակացի ապահովման պահանջարկ կա, իսկ տարածքում նմանատիպ գոտի չկա։
Գանձաքար գյուղում Տիրանն ունի մեծ տարածք, որտեղ նախատեսում է կառուցել մոդուլային տնակներ, որոնց կից կգործի նաև վրանային զոնա և ժամանցի այգի։ Ըստ Տիրանի՝ իր բիզնեսն առաջարկում է հանգիստ և հարմարավետություն լեռներում. այս լուծումը նորույթ է Տավուշում։
Ապագա հյուրատան հյուրերը, հանգիստն այստեղ կազմակերպելով, կարող են օգտվել միանգամից մի քանի ծառայություններից՝ գիշերակաց, քայլարշավներ, off-road տուրեր, ձիավարություն և լուսանկարչական ծառայություններ։