ԱՍՏՐՈՏՈՒՐԵՐ ԳԻՇԵՐԱԿԱՑՈՎ

HoT Ճամփորդ՝ Վաչիկ Խաչատրյան
Ակունք, Գեղարքունիք

Մասնագիտությամբ ֆիզիկոս Վաչիկն իր եղբոր հետ արդեն երեք տարի է, ինչ հիմնել է Spaceshop42 օնլայն խանութը, որտեղ վաճառում են տարատեսակ աստղադիտակներ և աքսեսուարներ։ Եղբայրները ունեն աստղագիտության և տեխնոլոգիաների նկատմամբ սեր և այսօր նրանք Հայաստանում զարգացնում են տուրիզմի նոր ուղղություն՝ աստրոտուրիզմ։ Spaceshop42-ն առաջարկում է յուրօրինակ աստրոտուրեր Հայաստանի մութ վայրերում։

Քաղաքում բնակվող մարդկանց մեծամասնությունը զրկված է գիշերային երկինք տեսնելու հնարավորությունից՝ քաղաքներում լուսային մեծ աղտոտվածության պատճառով: Շատերը ցանկանում են դիտել Ծիր կաթինը, Լուսինը, մոլորակները, հեռավոր գալակտիկաներ և այլն։ Աստրոտուրերի մասնակիցները կարող են բացահայտել գիշերային երկինքը ոգեշնչող միջավայրում, ծանոթանալ Հայաստանի գեղատեսիլ և քիչ հայտնի վայրերին՝ գիշերային երկնքի ներքո և մասնակիցը դառնալ գիտական զրույցների՝ ընդլայնելով գիտելիքները աստղագիտության և առհասարակ տիեզերքի մասին։

Spaceshop42-ն իր շուրջը ձևավորել է Հայաստանում տիեզերասերների մեծ համայնք, հանդիսանում է Explore Scientific ընկերության պաշտոնական դիստրիբուտորը Հայաստանում, և համակազմակերպիչ է StarmusVI և StarmusVII փառատոնների ընթացքում իրականացված Star-Party ների:

SpaceShop42-ի աստրոտուրերին արդեն հասցրել է մասնակցել ավելի քան 1000 մարդ։

info@spaceshop42.com

(374) 41 240420

www.spaceshop42.com

HoT Վիզաներ