ՀօԹ առաջնորդության ծրագիր HoT Ակադեմիայի շրջանավարտների համար

Ի՞նչ է ՀօԹ առաջնորդության ծրագիրը՝

Սա ՀօԹ համայնքի խորհրդի կողմից նախաձեռնած ծրագիր է ՀօԹ Ակադեմիայի շրջանավարտների համար։ Այն նպատակ ունի ներգրավել շրջանավարտներին Վիրտուալ քոլեջ 2026 շրջափուլի աշխատանքներում, նպաստել նրանց առաջնորդության և թիմային ղեկավարման հմտությունների զարգացմանը, և նրանց օգնությամբ բարելավել նոր կրթական ծրագրերի մասնակիցների փորձառությունը։
ՀօԹ առաջնորդության ծրագրի մասնակիցները՝ ՀօԹ ուղեկիցները, յուրաքանչյուր նախագծի 5 շաբաթների ընթացքում կառաջնորդեն մասնակիցների խմբերը և կկազմակերպեն շաբաթական 2 խմբային առցանց հանդիպում։ Նրանց դերը ներառում է խմբային աշխատանքների գործընթացի համակարգումը, մասնակիցների հավասար ներգրավվածության խթանումը առցանց դասերին, խմբի չատի կոորդինացիան, ինչպես նաև խմբակիցներից յուրաքանչյուրի մասին ակտիվության գնահատման թերթիկի լրացումը:

Ո՞վ կարող է դիմել՝

  • ՀօԹ Ակադեմիայի բոլոր տարիների շրջանավարտները

Ի՞նչ հմտություններ պետք է ունենա ուղեկիցը՝ 

  • հաղորդակցման, ապրումակցման հմտություններ, 
  • թիմային աշխատանքի պատրաստակամություն, 
  • բարձր պատասխանատվություն։

Ինչպիսի՞ ժամային ներգրավածություն է ակնկալվում՝

  • Ընդհանուր հասանելիություն նախագծերի իրականացման ընթացքում՝ մայիսից օգոստոս
  • Տրամադրել շաբաթական ընդհանուր մինչև 10 ժամ, որոնցից միայն առցանց հանդիպումների համար ֆիքսված՝ շաբաթական 2 ժամ։

Որո՞նք են ուղեկիցների պարտականությունները՝

  • Մասնակցություն ուղեկիցների համար նախատեսված սեմինարին
  • Ծանոթություն թիմի կողմից տրամադրված ուղեցույցներին և դրանց կիրառություն աշխատանքում,
  • Վիրտուալ քոլեջի մոդուլների խմբային աշխատանքների կազմակերպում և առաջնորդում, խմբային չատերի համակարգում
  • Վերջնաժամկետների մասին հիշեցումների և դասընթացների հետ կապված նորությունների տեղեկացում խմբային չատերում
  • Առցանց հանդիպումների քննարկումների ֆասիլիտացիա/ուղղորդում և խմբակիցների հավասար մասնակցության խթանում
  • Տեխնիկական/բովանդակային/վարքային խնդիրների վերհանում և տեղեկացում թիմին
  • Մասնակիցների ակտիվության թերթիկների լրացում
  • Հետադարձ կապի պահպանում ծրագրի շարունակական բարելավման նպատակով

Ի՞նչ հնարավորություններ են ստանում ուղեկիցները՝

  • Հեռավար աշխատանք, հիմնականում ճկուն ժամեր
  • Անվճար հասանելիություն նոր կրթաշրջանի Վիրտուալ քոլեջի կրթական բովանդակությանը
  • ՀօԹ ուղեկցի հավաստագիր
  • Հնարավորություն անդամակցելու ՀօԹ համայնքի խորհրդին
  • Հոնորար՝ մինչև 52,500 դրամ (հարկերը ներառյալ), յուրաքանչյուր 5 շաբաթյա նախագծի համար:

Սիրելի՜ ՀոԹեցի, եթե ցանկանում ես ձեռք բերել առաջնորդության փորձ և զարգացնել քո թիմային ղեկավարման և ֆասիլիտացիոն հմտությունները, ակտիվ դեր ստանձնել ՀօԹ Ակադեմիայի աշխատանքներում և ունենալ մեծ ներդրում ուսանողների կրթական հաջողությունների մեջ՝ լրացրու ստորև հայտադիմումը մինչև մարտի 20, 23:59։

Վիրտուալ քոլեջ 2026. երեք առաջնորդության նախագծեր

Առաջնորդության ծրագիրը բաղկացած է մի քանի առաջնորդության նախագծերից:
Այժմ մեկնարկում ենք ՀոԹ Ակադեմիայի երկրորդ կրթաշրջանի առաջին կրթական ծրագրի՝ Վիրտուալ քոլեջ 2026ի երեք առաջնորդության նախագծերի ՀոԹ ուղեկիցների հավաքագրումը:
Վիրտուալ Քոլեջ 2026ի ընդունելությունը հայտարարվելու է մարտի 23-ին: Նախատեսվում է երկփուլանի ընտրության միջոցով ընդունել 180 մասնակիցներին հետևյալ մարզերից՝ Սյունիք, Շիրակ, Կոտայք, Արմավիր, Արարատ և Երևան:
Մասնակիցների ընտրությունը իրականացվելու է Վիրտուալ քոլեջի թիմի և ՀօԹ խորհրդի կողմից: Բոլոր այն մասնակիցներին, ում կընտրի ՀոԹ համայնքի խորհուրդը, տրամադրվելու է 100% կրթաթոշակ և նրանց ուսուցումը կլինի անվճար:
Դասերը մեկնարկվելու է մայիսի 4-ից, տևելու են 15 շաբաթ, դասընթացներն անցկացվելու են 3 փուլով:
Վիրտուալ քոլեջ 2026-ի յուրաքանչյուր փուլ իրենից ներկայացնում է առանձին Առաջնորդության նախագիծ:

 
Փուլ 1. Միաժամանակ Թվային և Իրավական գրագիտության մոդուլների իրականացում - 5 շաբաթ (մայիս - հունիս),
Փուլ 2. Միաժամանակ Հաղորդակցման և Ֆինանսական գրագիտության մոդուլների իրականացում - 5 շաբաթ (հունիս - հուլիս)
Փուլ 3. Ավարտական գործնական նախագծի իրականացում - 5 շաբաթ (հուլիս - օգոստոս).
Ավարտական միջոցառումը նախատեսվում է կազմակերպել սեպտեմբերի 19-ին Երևանում:
Վիրտուալ քոլեջ 2026-ի ընթացքում յուրաքանչյուր դասընթացի դասավանդումը ունենալու է հետևյալ կառուցվածքը՝

  1. Յուրաքանչյուր շաբաթ նախապես ձայնագրված կրթական տեսանյութերի և գնահատվող հանձնարարությունների տրամադրում, 
  2. Յուրաքանչյուր շաբաթ 1 խմբային առցանց գնահատվող դաս․ 
Բոլոր 180 մասնակիցները ի սկզբանե բաժանվելու են խմբերի այն տրամաբանությամբ, որ ներառեն մասնակիցներ բոլոր մարզերից, տարբեր տարիքային (16-50տ) խմբերից: Յուրաքանչյուր խմբում լինելու է առավելագույնը 15 մասնակից:
  1. Ավարտական հանձնարարություն՝ բոլոր դասընթացներից գիտելիքների պրակտիկ հարցադրումների միջոցով:

ՀօԹ ուղեկցի պարտականությունները

Առաջնորդության նախագծի մեկնարկին ընդառաջ ընտրված ՀոԹ ուղեկիցը ստանում է onboarding թրեյնինգ, ուղեցույցներ, և կցվում է 12 խմբերից որևիցէ մեկին:
Այնուհետև նա սկսում է 5 շաբաթների ընթացքում կազմակերպել և համակարգել այդ խմբի հետ շաբաթական 2 խմբային առցանց դաս՝ խթանելով խմբակիցների հավասար մասնակցությունը, կոորդինացնելով իր խմբի չատը, լրացնելով խմբակիցներից յուրաքանչյուրի մասին ակտիվության գնահատման թերթիկը:
Պարտականությունները նաև ներառում են՝
  • խմբակիցներին վերջնաժամկետների մասին հիշեցումների և դասընթացների հետ կապված նորությունների փոխանցումը խմբային չաթում 
  • անհրաժեշտության դեպքում կապի հաստատում հեռախոսազանգի միջոցով, 
  • տեխնիկական/բովանդակային/վարքային խնդիրների վերհանում և տեղեկացում ՀօԹ թիմին, և հետադարձ կապի պահպանում շարունակական բարելավման նպատակով:

ՀօԹ ուղեկցի հոնորար

Յուրաքանչյուր նախագծի (5 շաբաթյա ծրագրի համար) ուղեկիցները կստանան հոնորար՝ մինչև 52,500 դրամի չափով։ Հիմնական (երաշխավորված) վարձատրություն՝ 35,000 դրամ, արդյունավետության բոնուս՝ 17,500 դրամի չափով, ըստ կատարողականի):
Այս տարի գարնանը և ամռանը հնարավոր է լինել ՀօԹ ուղեկից հաջորդաբար երեք անգամ (3 նախագիծ), ընդհանուր վաստակելով մինչև 157,500 դրամ: Հնարավոր է միաժամանակ հանդիսանալ ուղեկից 2 խմբի համար՝ ստանալով կրկնակի հոնորար:
Բոլոր նշված գումարները ներառում են հարկերը։
Ուղեկցի հետ կնքվում է ծառայությունների մատուցման պայմանագիր և վճարումը կատարվում է յուրաքանչյուր նախագծի իրականացումից հետո՝ 1-2 աշխատանքային օրվա ընթացքում: