Ձկնամթերքը միշտ ակտուալ է, այն համարվում է առողջ և համեղ սնունդ։ Որոշ սեզոններին թարմ ձկան բացակայության դեպքում ձկան կոտլետը կարող է հանդիսանալ լավագույն փոխարինիչը։ Կոտլետի համային հավելումները դարձնում են այն սառեցված ձկից գերադասելի։
Աշոտի ընտանիքը ձկնորսության բիզնեսում է արդեն 25 տարի։ Ինքը և հայրը զբաղվում են ձկնորսությամբ, իսկ մայրը հրաշալի տիրապտում է սիգից ձկան համեղ կոտլետների պատրաստման տեխնիկային, եղբայրն էլ զբաղվում է արտադրանքի լոգիստիկայով։ Սիգի կիսաֆաբրիկատների արտադրությունը նորություն է հայկական շուկայում։ Արագ պատրաստվող առողջ կոտլետները գալիս են խնայելու հայ կանանց՝ խոհանոցում անցկացվող ժամանակը։