Վիրտուալ քոլեջը՝ «Կրթվի՛ր ապագայիդ համար»  HoT Ակադեմիայի առաջին ծրագիրն է: Այն նպատակ ուներ արագացնել Տավուշի և Գեղարքունիքի մարզերում 200 տաղանդավոր երիտասարդների անձնական ու մասնագիտական զարգացումը՝ ապագայի հյուրընկալության ոլորտը ձևավորելու համար: Դրան հասնելու համար նրանք մասնակցել են վերապատրաստման նորարարական ծրագրի, որը  զբաղվածության ու ձեռներեցության միջոցով եկամուտների հնարավորությունները բարելավելու համար անհրաժեշտ կոշտ և փափուկ հմտություններ է տրամադրել: 

Կրթական ծրագրի ընթացքում մասնակիցները  կոշտ և փափուկ հմտություններ ձեռք բերել՝ բարելավելու իրենց՝ աշխատանքի ընդունվելու հնարավորությունները և կայուն զբաղվածություն ունենալու երեք դերերում՝ որպես աշխատող, գործատու և ինքնազբաղված անձ: Նրանք նաև ուղղորդում են ստացել, թե ինչպես և ինչ ուղղությամբ շարունակեն կրթությունն ու մասնագիտական զարգացումը:

HoT Վիրտուալ քոլեջը տևել է՝ 21.09.2022-18.02.2023 որի ընթաքում մենք ունեցել ենք

7 HoT մոդուլ

11 HoT դասավանդող

223 HoT ուսանող

22 HoT շաբաթ 

Ի՞նչն է նպաստել HoT կոնցեպտի ձևավորմանը

Վերապատրաստման ծրագրի հայեցակարգը մշակվել էր «Զարգացման սկզբունքներ» ՀԿ-ի կողմից՝ հիմնվելով ձեռներեցության և հյուրընկալության հետ կապված ծրագրերի (օրինակ՝ CERTOUR, EXCELTOUR, SEAG) իրականացման արդյունքում բացահայտված կարիքների, «Սիվիտտա Հայաստան»-ի կողմից Տավուշի ու Գեղարքունիքի մարզերից 16-35 տարեկան 545 երիտասարդների շրջանում կատարած ելակետային ուսումնասիրության (այստեղ), ինչպես նաև տարբեր ֆոկուս խմբերի ու կլոր սեղանների վրա։ Արդյունքում «Կրթվի՛ր ապագայիդ համար» կրթական ծրագիրը  ներառում էր հետևյալ 7 կրթական մոդուլները:

Արդյունքում՝

389 գերազանցության

137  հաջողությամբ ավարտելու

134  մասնակցության

660 ընդհանուր

վկայականներ

HoT Քոլեջի Ավարտական Միջոցառում

16.04.2023 FoodPark by DownTown

Ապրիլի տասնվեցին տեղի ունեցավ բոլորի կողմից շատ-շատ սպասված HoT Վիրտուալ քոլեջի ավարտական միջոցառումը։ Անչափ հրաշալի էր տեսնել գրեթե կես տարի վիրտուալ հարթակում միմյանց հետ սովորող ՀոԹեցիների ջերմ զրույցները։ Մեր ուսանողները ունեին HoTbodyart-եր, որոնք մեր միջոցառմանը HoT-ական աննկարագրելի միջավայր էին հաղորդում։

HoT պանելային քննարկում

Ավարտական միջոցառման ընթացքում մենք ունեցանք HoTtalk, որի ժամանակ մեր փորձառու HoT հյուրերը պատմեցին իրենց գաղափարների, հաջողված բիզնեսների և իհարկե պատասխանեցին մեր ՀոԹեցիների հարցերին։

HoT արագ ժամադրություններ

Մասնակիցներ

Նպատակ

Ընթացք

Արդյունք

Գրանցամատյան