Արփինեն դասավանդում է Թվային Գրագիտություն (Մոդուլ #1)։
Արփինեն ֆրիլանս խորհրդատու է և տեխնոլոգիաների սիրահար: Վերջին մի քանի տարիների ընթացքում աշխաում է հեռավար շուկայում՝ Հայաստանից դուրս գտնվող մի քանի միջազգային ստարտափների համար, հանդիսանալով գործառնական և ֆինանսական ղեկավար: Վերջերս Արփինեն ղեկավարում էր ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի կողմից գործարկված«Կոլբա Ջոբս» թվային հարթակը, որն ուղղված է մարզային երիտասարդների համար հեռավար և ազատ/ ֆրիլանս աշխատանքի հնարավորությունների խթանմանը:
Լիլիթը դասավանդում է Թվային Գրագիտություն (Մոդուլ #1)։
Լիլիթը համալսարանի պրոֆեսոր է և հանդիսանում է նոր մեդիայի մասնագետ՝ դոկտորական աստիճանով: Թեև կրթությամբ լրագրող է, սակայն գործի բերումով աշխատել է տարբեր պաշտոններում, ինչպիսիք են թարգմանությունների կառավարումը, կրթության զարգացումը, սոցիալական մեդիայի կառավարումը, որակի ապահովումը, որպես մենեջեր և թիմի ղեկավար: Մայր դառնալուց հետո սկսել է աշխատել հեռավար միջազգային մեդիա ընկերությունում՝ համատեղելով այն ընտանեկան պարտականությունների և դասախոսությունների հետ:
Սերգեյ Թանթուշյանը դասավանդում է Հաղորդակցման գրագիտություն (Մոդուլ #2) և Ձեռնարկատիրական գրագիտություն (Մոդուլ #7)։
Սերգեյը պրոֆեսոր է, 15 տարվա աշխատանքային փորձ ունի բիզնես հաղորդակցության և կառավարման խորհրդատվության ոլորտներում: Զբաղեցրել է IDeA հիմնադրամի փոխտնօրենի պաշտոնը: Նա համահիմնադրել է երկու ընկերություն. Pes-Pes կրթական և գեղարվեստական նախագիծը, որը սովորեցնում է հաղորդակցություն, առաջնորդություն և համագործակցություն գունավորման միջոցով, ինչպես նաև zoom in! մասնագիտական կողմնորոշման ծրագիրը:
Հանդիսանում է նաև «Արդյունավետ Հաղորդակցություն» դասագրքի համահեղինակը:
Տաթև Հարությունյանը դասավանդում է Հաղորդակցությունն օտար լեզվով (Մոդուլ #3)
Տաթևը «Ռիփաբլիք» ՍՊԸ տնօրենն է։ Նա TEFL սերտիֆիկացված ESL, EFL հրահանգիչ է, ով ունի GE, BE, ESP, TOEFL iBT դասավանդման ավելի քան 5 տարվա փորձ: Զբաղվում է կրթական կազմակերպչական գործունեությամբ, ուսուցիչների վերապատրաստմամբ և ուսումնական ծրագրերի ստեղծմամբ տարբեր կրթական ծրագրերի համար՝ և՛ ինսորսինգ, և՛ աութսորսինգ:
Արմենուհի Հովակիմյանը դասավանդում է Ֆինանսական Գրագիտություն (Մատչելի Տնտեսագիտություն) (Մոդուլ #4)։
Արմենուհի Հովակիմյանը մասնագիտությամբ տնտեսագետ է: Աշխատանքային գործունեությունն իրականացնում է ֆինանսական ոլորտի կապիտալի շուկայի ուղղվածությամբ: Մասնագիտական աշխատանքային գործունեությունը սկսել է 2003թ.` որպես փորձնակ Հայաստանի Ֆոնդային Բորսայում: Հետագայում անցնելով մասնագիտական զարգացման աստիճաններով՝ հասել է բիզնեսի զարգացման կառավարչի պաշտոնին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ-ում (Հայաստանի Ֆոնդային Բորսայի իրավահաջորդը) և Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայում: 2017 թվականից հանդիսանում է Եվրո-Ասիական Ֆոնդային Բորսաների Միության գլխավոր քարտուղարի տեղակալը:
Արմենուհին ունի նախագծերի կառավարման PMP սերտիֆիկատ, հանդիսանում է Project Management Institute-ի և Տնօրենների Հայկական Ինստիտուտի անդամ:
Մարիամ Էլիբեկյանը դասավանդում է Իրավական Գրագիտություն ( Մոդուլ #5):
Մարիամը Յուստուս ընկերության հիմնադիրներ է, հաճախորդներին խորհրդատվություն է տվել քաղաքացիական իրավունքի, վարչական իրավունքի, գնումների իրավունքի, մտավոր սեփականության իրավունքի և աշխատանքային իրավունքի իրավական հարցերի վերաբերյալ:
Դավիթ Ամիրյանը դասավանդում է Իրավական Գրագիտություն ( Մոդուլ #5):
Դավիթը Յուստուս ընկերության հիմնադիրներն է, ունի իրավաբանական պրակտիկայի ավելի քան 8 տարվա փորձ՝ բիզնես իրավունքի շեշտադրմամբ: Նրա մասնագիտական հետաքրքրությունները վերաբերում են կորպորատիվ ֆինանսներին, հարկային իրավունքին (ներառյալ միջազգային հարկային իրավունքը), աշխատանքային իրավունքին և այլնին:
Սուսաննա Գրիգորյանը դասավանդում է Իրավական Գրագիտություն ( Մոդուլ #5):
Սուսաննան Յուստուս ընկերության կրտսեր իրավաբանն է, ով պատասխանատու է հաճախորդների ամենօրյա իրավական աջակցության համար:
Անի Շալջյանը դասավանդում է Հյուրընկալության Ոլորտի Հիմունքներ (Մոդուլ #6):
Անին ունի ավելի քան 12 տարվա փորձ Ուկրաինայի, Հայաստանի և Վրաստանի զբոսաշրջության ոլորտում:
2014թ Անին հիմնադրել է ArmenTrip տուրիստական ընկերությունը, որ հանդիսանում է ներգնա զբոսաշրջային օպերատոր Հայսատանում, մինչև այսօր ընդունել է ավելի քան 2,000 տուրիստական խումբ: ArmenTrip-ի ձեռքբերումներից մեկն այն է, որ ունի 30% հավատարիմ հաճախորդների բազա, որոնք Հայաստան են վերադառնում երրորդ կամ չորրորդ անգամ:
2020թ.ից սկսած Անին ակտիվորեն աջակցում է Հայաստանում սոցիալական ձեռներեցության զարգացմանը, մասնավորապես ապահովելով կրթություն և մենթորություն Հայաստանում փոքր բիզնես հիմնող կանանց համար (SEAG, Զարգացման Սկզբունքներ ՀԿ):
2022 թ. կազմակերպությունը վարաբրենդավորվել է և դարձել Horizon Travel Tour Operator, այն ընդլայնել է իր գործունեությունը, հավելել արտագնա տուրիզի ուղղությունը, հեղինակային տուռերի կազմակերպումը դեպի Հարավարեւելյան Ասիա, հիմնել ճամփորդական ակումբ եւ Արձակ սոցիալական նախագիծը:
Անի Մարտիրոսյան դասավանդում է Հյուրընկալության Ոլորտի Հիմունքներ (Մոդուլ #6):
Անին կրթությամբ արվեստաբան է: 7+ տարի աշխատում է ավիացիայի ոլորտում, նախ օդանավակայանի հաշվառման դեպարտամենտում, այնուհետեւ որպես ավիաընկերության ներկայացուցիչ օրեկան ընդունելով հարյուրավոր ուղեւորներ: Այս աշխատանքը չափազանց լարված է, սակայն հանդիսանում է արտակարգ իրավիճակներում կողմնորոշվելու եւ գործելու հիանալի դպրոց:
2016 թ.-ից Անին համագործակցում է Արմենթրիփ եւ Հորիզոն թրեվել կազմակերպությունների հետ որպես տուր մենեջեր եւ վաճառքի մասնագետ:
Անին սիրում է ճամփորդել և հավաքում է նոթատետեր բոլոր այցելած երկրներից։
HoT վիրտուալ քոլեջի դասավանդողների ընտրությունը կատարվել է մրցութային գործընթացի միջոցով՝ մրցույթ հայտարարելով ու կոչ անելով ոլորտի մասնագետներին լրացնել հայտն ու միանալ մեր նախագծին։ Ի սկզբանե նրանց անվանում էինք HoT հիմնական հյուրընկալներ, քանր որ իրենք HoT վիրտուալ քոլեջի իրականացման ընթացքում հյուրընկալելու էին երիտասարդներին Հայաստանի տարբեր մարզերից, կիսելու և ներկայացնելու իրենց մասնագիտական գիտելիքները, արձագանքելով ուսանողների խնդրանքներին, արձագանքներին և հարցերին և ստեղծելով նպաստավոր միջավայր, որտեղ մարզերում բնակվող րիտասարդներին հասանելի է դառնում անվճար և որակյալ կրթություն, օգնելով նրանց հաջողության հասնել հյուրընկալության և հարակից այլ ոլորտներում։ Արդյունքում, վիրտուալ քոլեջի ինը մասնագետներ միացան ծրագրի ակադեմիական բաղադրիչին՝ համատեղ մշակելով մուլտիմեդիա կրթական նյութ HoT վիրտուալ քոլեջի համար: