Էդիտա Սարգսյան
Էդիտա Սարգսյանը HoT Մասնագիտական ինկուբատոր ծրագրի «Թվային մարքեթինգ և ՍՄՄ» մարքեթինգային ուղղության դասընթացավարն է։
Էդիտան մարքեթինգի ոլորտում իր մասնագիտական ուղղին սկսել է MAROG բրենդինգային և մարքեթինգային հաղորդակցությունների ընկերությունում։ Ունի ավելի քան 7 տարվա աշխատանքային հարուստ փորձ. Իրականացրել և ղեկավարել է մարքեթինգային տարբեր նախագծեր և արշավներ, հրաշալի տիրապետությում է թվային գովազդի, բովանդակության ստեղծման և ռազմավարությունների մշակման հմտություններին։
Բացի մասնագիտական գործունեությունից հանդես է գալիս որպես թվային մարքեթինգի խորհրդատու և դասախոս։ Անցկացրել է մի շարք մասնագիտական դասընթացներ զբոսաշրջության և հյուրընկալության ոլորտի բիզնեսների համար։