ՀօԹ Ակադեմիան նորարարական ոչ ֆորմալ կրթական հարթակ է, որի նպատակն է երիտասարդներին զինել կիրառական հմտություններով, ձեռնարկատիրական մտածելակերպով և աշխատաշուկայում արդյունավետ գործելու տեսլականով՝ համահունչ զարգացող շուկայի պահանջներին։ Հիմնադրված 2022 թվականին՝ ՀօԹ-ը գործում է ինտենսիվ կրթության, էկոհամակարգային համագործակցության և իրական կիրառական փորձառության հատման կետում։ Նրա մոդելը համադրում է կառուցվածքային ուսուցում, մենթորական ուղեկցում և ինկուբացիոն մեխանիզմներ, որոնք ապահովում են գիտելիքի պրոյեկտումը չափելի անձնական և մասնագիտական առաջընթացի վրա։
Մեզ մոտ տեսական գիտելիքը վերածվում է գործնական հմտության՝ դառնալով հուսալի գործիք աշխատաշուկայում ՀօԹ շրջանավարտների մասնագիտական աճի և հաջողության համար
Մասնակիցների աճն ու հաջողությունը մեր ամենամեծ պատասխանատվությունն է. մենք քայլում ենք մեր ուսանողների կողքին և վերահսկում նրանց զարգացումը
ՀօԹ Ակադեմիայի առանցքում հենց մարդն է՝ իր երազանքներով և ներուժով: Մենք ստեղծել ենք միջավայր, որտեղ ՀօԹեցիները իրենց զգում են լսված ու արժևորված
300+
ՀօԹ Մասնակից
215
ՀօԹ Շրջանավարտ

660
Սերտիֆիկատ

17
ՀօԹ Ստարտափ

€50000
Դրամաշնորհ
Ի՞նչ կտա քեզ ՀօԹ Ակադեմիան

ՀօԹ-ը հնարավորություն դադարել լինել պասիվ սովորող և դառնալ վերլուծող ու լուծումներ առաջարկող անհատ: Մենք մասնակցին զինում ենք այն ամենով, ինչն անհրաժեշտ է ինքնուրույն ու պատասխանատու կյանք վարելու համար

Մասնակիցները ձեռք են բերում շուկայում մրցունակ լինելու գործնական հմտություններ: Կարճ ժամանակում նրանք սովորում են զգալ աշխատանքային միջավայրի զարկերակը՝ դառնալով «վաղվա օրվա» պահանջված մասնագետները

Մենք տալիս ենք հարթակ որտեղ դու կարող ես զարգացնել քո մտահղացուը։ Մենթորության և դրամաշնորհների միջոցով մասնակիցը հիմնում է սեփական բիզնեսը կամ ընդլայնում այն՝ նպաստելով Հայաստանի մարզերի սոցիալ-տնտեսական դիմակայունությանը

ՀօԹ-ը մասնակցին դարձնում է մի մեծ ընտանիքի անդամ, որտեղ աճը չի ավարտվում վկայական ստանալով: Շրջանավարտները ձևավորում են համախմբվածության միջավայր, որտեղ Արցախից տեղահանված և տեղի երիտասարդները միասին կերտում են իրենց ու համայնքի ապագան
ՀօԹ Ծրագրերը
Վիրտուալ Քոլեջ
Վիրտուալ Ստուդիա
Մասնագիտական Ինկուբատոր
Բիզնես Ինկուբատոր
Բիզնես Աքսելերատոր
Տիրապետիր 21-րդ դարի ամենապահանջված հմտություններին
Վիրտուալ Քոլեջը կոչված է ձավորել մարդկանց, ովքեր կարողանում են մտածել ինքնուրույն, գործել արդյունավետ, աշխատել թե՛ ինքնուրույն և թե՛ թիմում ու կողմնորոշվել իրական կյանքի բարդ իրավիճակներում։ Վիրտուալ Քոլեջը տեսության փոխանցում չէ։ Այստեղ տրված գիտելիքը անմիջապես վերածվում է գործնական փորձի՝ իրական առաջադրանքների, քննարկումների և կիրառական նախագծերի։ Թվային, հաղորդակցման, ֆինանսական և իրավական գրագիտությունը ներկայացվում են ոչ թե որպես առանձին առարկաներ, այլ որպես ինքնուրույն մարդու չորս հենասյուն։ Դու կսովորես կառավարել քո ռեսուրսները, քո թվային “ես”-ը, քո իրավունքները, քո ձայնը։
Լեզուն՝ որպես բեմական ինքնադրսևորման գործիք
Անգլերենի ուսուցումը դուրս է գալիս դասագրքային սահմաններից և տեղափոխվում վիրտուալ բեմահարթակ: Ուսումնական գործընթացը կառուցված է որպես ստեղծագործական ճամփորդություն՝ ուղղորդված ընթերցանության, դերային խաղերի և թիմային փորձերի միջոցով: Ծրագրի հիմնական նպատակը վստահ հաղորդակցման հմտության ձևավորումն է: Այն զինում է մասնակիցներին այնպիսի հաղորդակցական հմտություններով, որոնք անհրաժեշտ են ժամանակակից աշխատաշուկայում վստահ քայլեր անելու և սեփական ձայնը լսելի դարձնելու համար:
Խորացված գիտելիքներ և փորձի փոխանակում մարքեթինգի ոլորտում
Մասնագիտական վերապատրաստման ճամփորդություն է՝ ուղղված ժամանակակից մարքեթինգի և դիզայնի ոլորտներում հմտությունների խորացմանը : Ծարագիրը կառուցված է «Սովորել, սովորել գործելով և սովորել կիսվելով» սկզբունքով : Մասնակիցները հնարավորություն են ստանում աշխատել իրական պրոդուկտների վրա և բարձրացնել իրենց մրցունակությունը աշխատաշուկայում :
Դարձրու բիզնես գաղափարդ իրական ու չափելի բիզնես նախագիծ
Այս ծրագիրը միտված է մասնակիցների բիզնես գաղափարների իրականացմանը : Այն բաղկացած է երկու ենթափուլերից.
StartHoT! – 5-ամսյա ինտենսիվ ծրագիր է։ Մասնակիցները "բացահայտում և կառուցում" սկզբունքով աշխատում են ոլորտի լավագույն փորձագետների՝ «Գուրուների» հետ, որպեսզի ձևավորեն կայուն բիզնես մոդելներ։
GrowHoT! – Սա Ինկուբատորի եզրափակիչ փուլն է, որին կարող են դիմել միայն StartHoT!-ը հաջողությամբ ավարտածները։ Այն մեկնարկում է Փիթչինգով, որի արդյունքում լավագույն նախագծերը ստանում են սերմնային ֆինանսավորում (seed funding) և դրամաշնորհային աջակցություն սեփական արտադրանքը թողարկելու համար։
Դարձրու բիզնես գաղափարդ իրական ու չափելի բիզնես նախագիծ
Ծրագրի երկրորդ փուլի (2025-2028) նորարարական բաղադրիչն է, որը կենտրոնանում է արդեն ստեղծված բիզնեսների աճի և ընդլայնման վրա: Այստեղ ներառված է մասնագիտական ուղեկցում ձևաչափը, որտեղ շրջանավարտները առաջատար ընկերություններում (օրինակ՝ MAROG) հետևում են փորձառու մասնագետների աշխատանքին՝ ձեռք բերելով իրական աշխատանքային փորձ: Եթե Բիզնես Ինկուբատորը օգնում է գաղափարը վերածել ստարտափի, ապա Աքսելերատորը նախատեսված է արդեն ձևավորված փոքր բիզնեսների թռիչքային աճն ապահովելու համար։