Բիզնես Ինկուբատոր 

Ծրագրի Մասին

Բիզնես ինկուբատորը HoT Academy-ի հերթական նախագիծն է։ Նախագծին Կարող են մասնակցել միայն զիլ բիզնես գաղափարները։ Գաղափարները իրենց հեղինակների հետ անցնելու են կրթական մի ճանապարհ, որտեղ մենք պարտավորվում ենք տրամադրել գիտելիք, վառելիք/ռեսուրսներ, ժամանակակից գործիքներ, դինամիկ բիզնես աշխարհում ապրելու և զարգանալու իրավունք վաստակելու համար։

Նախագծի գլխավոր և պարզ նպատակն է՝ օգնել սկսնակ ձեռնարկատիրոջը հասնել այն արդյունքին, որը պարտադրված է իր գաղափարով։ Մեր փորձառու գուրուները և հրեշտակները անհամբեր են, ուզում են կիսվել իրենց փորձով, գիտելիքներով։ Թիմը, որ հավաքվել է ծրագիրն իրականացնելու համար հստակ գիտի հաջողության սահմանումը։

Նախագիծը մեկնարկելու է ․․․․-ին և ձգվելու է մինչև ․․․․։

Նախագիծը բաղկացած է 3 հիմնական փուլերից՝

Նախընտրական փուլ (8-րդ մոդուլ)

 StartHoT

 GrowHot

Ծրագրի հիմնական առանձնահատկությունները՝

Ովքե՞ր կարող են դիմել նախագծին

Այս նախագիծը հնարավորություն է այն հավակնոտ բիզնես գաղափարների համար, որոնք ունեն ցանկություն սովորելու և ունեն պոտենցիալ գաղափարը կյանքի կոչելու։

ԿԱՐՈՂ ԵՔ ԴԻՄԵԼ, ԵԹԵ՝

16-35 տարեկան եք։

Եթե ունեք նոր բիզնես գաղափար

Եթե ունեք գործող բիզնես, ավելացնում եք նոր կոմպոնենտ 

 Նոր բիզնես գաղափարների օրինակներ 

Գաղափար 1

Գաղափար 2

Գաղափար 3

Գաղափար 4

Գաղափար 5

Գաղափար՝
Տավուշի մարզի Պառավար գյուղում գտնվող մեր տունը վերանորոգել և դարձնել նաև հյուրատուն։
Կոնցեպտ՝
Տունը ռեստավրացնելու ենք և բերելու ենք նախնական ճարտարապետական տեսքին։ Ապահովելու ենք հնարավորին գյուղական տեսքը, մշակելու ենք փոքրիկ այգին, որ կա տան բակում և աճեցնելու ենք բանջարաբոստանային կուլտուրաներ, որոնցից կարող են օգտվել հյուրերը։ Ունենալու ենք փոքրիկ, փայտից հավանոց։  
Կենսունակություն՝
Պառավաքար գյուղը գտնվում է ջրամբարի մոտ և տուրիստական գծի վրա։ Այստեղով շատ տուրիստներ գնում են տարածաշրջանի բազմաթիվ տեսարժան վայրերը տեսնելու, հետևաբար կա պահանջարկ գիշերելու։
Ռեսուրսներ՝ 
Տունը մեր սեփականն է, ունենք հնաոճ կահույք։ Պատրաստվում ենք ներդնել X գումար այս ծրագրի շրջանակներում և ակնկալում ենք Y ֆինանսավորում HoT-ից։
Առաջխաղացում՝
Ծրագրից ակնկալում ենք կրթություն հետևյալ ոլորտներում՝ թիրախային գովազդ, ֆինանսական գրագիտություն, շուկայի ուսումնասիրություն, գրագետ հաղորդակցություն։

Գաղափար՝
Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում հիմնել լվացքատուն։
Կոնցեպտ՝
Լվացքատունը կաշխատի ժամանակակից սարքավորումներով՝ լվանալու, չորացնելու և արդուկնելու հնարավորություններով։ Համագործակցելու ենք տեղի հյուրատների և հյուրանոցների հետ։ Ծառայությունը կներառի կտորի՝ սպիտակեղենիի և սրբիչների տեղափոխում, լվացում և հետ վերադարձ կարճ ժամանակում։
Կենսունակություն՝
Տարածաշրջանում կան բազմաթիվ փոքր և միջին հյուրատներ, որոնք չունեն հնարավորություն ունենալու սեփական լվացքատունը։ Սա կարող է լինել շատ հարմարավետ նրանց համար։
Ռեսուրսներ՝ 
Ունենք սեփական տարածք, 3 համապատասխան տեխնիկա, և մասնագետներ։ Դիմում ենք ծրագրին ակընկալելով ստանալ ֆինանսավորում տանիքը վերանորոգելու համար։
Առաջխաղացում՝
Ծրագրից ակնկալում ենք կրթություն հետևյալ ոլորտներում՝ թիրախային գովազդ, ֆինանսական գրագիտություն, շուկայի ուսումնասիրություն, գրագետ հաղորդակցություն։

Գաղափար՝
Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում ստեղծել անտառային երթուղիներով տուռերի կազմակերպման ծառայություն։
Կոնցեպտ՝
Մեր մասնագետները կուղեկցեն տուրիստական խմբերին քիչ տարածում ունեցող արահետներով, որոնք ունեն հրաշալի տեսարաններ, սեզոնային ուտելի բույսեր և պտուղներ, ջրվեժներ և յուրօրինակ ծառեր։ Մեր մասնագետները կունենան համապատասխան քարտեզներ, առաջին բուժոգնության համար նախատեսված պայուսակ, հստակ կարգավորված տվյալ արահետի համար անվտանգության կանոններ։ 
Կենսունակություն՝
Դիլիջանի անտառներում կան շատ գեղեցիկ արահետներ, որոնց մասին քչերը գիտեն, մենք որպես տեղացիներ շատ լավ ուսումնասիրել ենք։
Ռեսուրսներ՝ 
Ունենք քարտեզներ արահետների, գրասենյակային տարածք, որը վարձակալում ենք և ունենք շատ լավ կապեր տուրիստական ընկերությունների հետ։
Առաջխաղացում՝
Ծրագրից ակնկալում ենք կրթություն հետևյալ ոլորտներում՝ թիրախային գովազդ, ֆինանսական գրագիտություն, շուկայի ուսումնասիրություն, գրագետ հաղորդակցություն։

Գաղափար՝
Գեղարնունիքի մարզի Սևան քաղաքում ստեղծել արագ սննդի տեսքով կարտոֆիլի տարբեր ուտեստներ՝ լցոնած, ֆրի, գյուղական, պյուրե, պլեճ, չիփսեր, վաճառել կամ առաքել ստվարաթղթե միանգամյա բրենդավորված փաթեթների մեջ:
Կոնցեպտ՝
Վաճառքը կկատարվի քաղաքի կենտրոնական մասում վարձակալված շարժական առևտրի կետ-խոհանոցից ինչպես նաև կկատարվեն առաքումներ: Գնորդների թիրախային խումբն են կազմում քոլեջի ուսանողները, գրասենյակների աշխատակիցները, հյուրատները:
Կենսունակություն՝
Քաղաքի այս հատվածը մարդաշատ է, հետևաբար որակյալ արագ սննդի կետի արտադրանքը կլինի պահանջված:
Ռեսուրսներ՝ 
Թիմում ունենք պրոֆեսիոնալ խոհարար, ով ավարտել է քոլեջի խոհարարության բաժինը եւ ունի մեծ թվով փորձված բաղադրատոմսեր:
Առաջխաղացում՝
Ծրագրից ակնկալում ենք կրթություն հետևյալ ոլորտներում՝ թիրախային գովազդ, ֆինանսական գրագիտություն, շուկայի ուսումնասիրություն, գրագետ հաղորդակցություն։

Գաղափար՝
Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում փոքր տուրիստական սայլով գյուղում village tour-ի անցկացում:
Կոնցեպտ՝
Նորատուս գյուղը հայտնի է իր միջնադարյան խաչքարադաշտով, որը հաճախ է այցելվում զբոսաշրջիկների կողմից: Սակայն խաչքարադաշտից բացի, գյուղում կան մի շարք այլ  պատմաշակութային և գյուղական հետաքրքիր վայրեր, որոնք մնում են տուրիստական երթուղիներից դուրս:
Կենսունակություն՝
Գյուղական սայլով զբոսանքը հնարավորություն կտա ծանոթանալ ժամանակակից գյուղի կյանքին, ինչը հանդիսանում է բավական տարածված հարցում տուրօպերատորների կողմից:
Ռեսուրսներ՝ 
Ունենք 1 սայլ և 3 ձի, ներդրման միջոցով պլանավորում ենք բարելավել սայլը եւ պատրաստենք եւս 2 սայլ, որպեսզի կարողանանք ընդունել փոքր խմբերի:
Առաջխաղացում՝
Ծրագրից ակնկալում ենք կրթություն հետևյալ ոլորտներում՝ թիրախային գովազդ, ֆինանսական գրագիտություն, շուկայի ուսումնասիրություն, գրագետ հաղորդակցություն։

Բիզնեսում  նոր կոմպոնենտի օրինակներ 

Գաղափար 1

Գաղափար 2

Գաղափար 3

Գաղափար 4

Գաղափար 5

Գաղափար՝
Գործող հյուրատունը ընդլայնում է հավելյալ ծառայությունների ցանկը: Ֆինանսավորումը կուղվի ձիերի թափբերի և սաղավարտերի  գնմանը:
Կոնցեպտ՝
Հյուրատունը գտնվում է Տավուշի մարզի Խաչարձան գյուղում, հավելյալ ծառայությունները թույլ կտան թե ավելացնել հյուրերի թիվը, թե դարձնել ավելի հետաքրքիր նրանց ժամանցը, երկարացնել կացության ժամկետը և հավելյալ շահույթ գեներացնել:
Կենսունակություն՝
Հյուրատունը գործում է 2 տարի,  հյուրերը հաճախ նշում են, որ պակասում են ժամանցի հետաքրքիր առաջարկներ։
Ռեսուրսներ՝ 
Ունենք 2 ձի ևս 6 ձի կվարձակալվի հարեւաններից, ներդրման միջոցով պլանավորվում է գնել թափբեր և սաղավարտեր:
Առաջխաղացում՝
Ծրագրից ակնկալում ենք կրթություն հետևյալ ոլորտներում՝ թիրախային գովազդ, ֆինանսական գրագիտություն, շուկայի ուսումնասիրություն, գրագետ հաղորդակցություն։

Գաղափար՝
Գործող հացի արտադրությունում  Իջևանում ընդլայնում է տեսականին: Պատրաստի կրուասանները կմատակարարվեն տարածաշրջանում գտնվող հյուրատներ և հյուրանոցներ:
Կոնցեպտ՝
Գործող հացի արտադրությունը  Իջևանում ընդլայնում է տեսականին ավելացնելով կրուասանների արտադրությունը: Պատրաստի կրուասանները կմատակարարվեն տարածաշրջանում գտնվող հյուրատներ և հյուրանոցներ:
Կենսունակություն՝
Նախնական հարցումը հյուրատների և հյուրանոցների շրջանում ցույց տվեց, որ նախաճաշի համար առկա է թարմ կրուասանների պահանջարկ, արտադրանքը կվաճառվի նաև արտադրությանը կից գործող առևտրի սրահից:
Ռեսուրսներ՝ 
Ունենք գործող արտադրություն, հմուտ աշխատակազմ, ձևավորված հաճախորդների խումբ, ջեռոց:  Ֆինանսավորումը կուղվի կրուասան պատրաստելու համար անհրաժեշտ գրդնակի գնմանը:
Առաջխաղացում՝
Ծրագրից ակնկալում ենք կրթություն հետևյալ ոլորտներում՝ թիրախային գովազդ, ֆինանսական գրագիտություն, շուկայի ուսումնասիրություն, գրագետ հաղորդակցություն։

Գաղափար՝
Տավուշի մարզի Հաղարծին գյուղում գործող հյուրատունը ցանկանում է ավելացնել լանչերի և ընթրիքի ծառայություն և սպասարկել ոչ միայն գիշերակացով իրենց մոտ ժամանած հյուրերին այլ և համագործակցել տուրիստական գործակալությունների հետ և ընդունել խմբեր, որոնց կմատուցվի միայն սննդի ծառայություն:
Կոնցեպտ՝
Հյուրատունը գտնվում է Դիլիջան-Թիֆլիս մայրուղու հարևանությամբ, մի շարք տեսարժան վայրերի երթուղիների հատման վայրում:
Կենսունակություն՝
Գիշերակացով մնացող հյուրերը հաճախ ցանկանում են ընթրել, իսկ գործընկեր տուրիստականները լանչերի հարցումներ են ուղարկում, հետևաբար նախնական պատվերով ամրագրուները կլինեն պահանջված:
Ռեսուրսներ՝ 
Ունենք քարտեզներ արահետների, գրասենյակային տարածք, որը վարձակալում ենք և ունենք շատ լավ կապեր տուրիստական ընկերությունների հետ։Ունենք փոքր խոհանոց և կից տարածք, որը պլանավորում ենք բարեկարգել: Բացօդյա մեծ տաղավարը այգում հարմար և բարեկարգված տարածք է մինչեւ 30 հոգանոց խմբերի լանչերի համար: Ներդումը անհրաժեշտ է խոհանոցային սարքավորումների գնման համար:
Առաջխաղացում՝
Ծրագրից ակնկալում ենք կրթություն հետևյալ ոլորտներում՝ թիրախային գովազդ, ֆինանսական գրագիտություն, շուկայի ուսումնասիրություն, գրագետ հաղորդակցություն։

Գաղափար՝
Երգի համույթի ելույթները զբոսաշրջիկների համար։
Կոնցեպտ՝
Երգի համույթը Սևան քաղաքում ցանկանում համագործակցել տուրիստական գործակալությլւնների և հյուրատների հետ և ելույթ ունենալ հյուրանոցներում, հյուրատներում, տեսարժան վայրերում զբոսաշրջիկների համար: Մենք երգի համույթ ենք, ունենք, 2 երգիչ, դուդուկահար, դհոլչի և դաշնակահար:
Կենսունակություն՝
Զբոսաշրջիկները հաճախ են նշում մարզերում հետաքրքիր զբաղմունքի բացակայությունը, ինչպես նաև հայկական երաժշտական արվեստի հետ ծանոթանալու ցանկությունը, այս հետազոտության արդյունքում համոզված ենք, որ 20-40 րոպեանոց ներկայացումները կլինեն պահանջված:
Ռեսուրսներ՝ 
Ունենք էլեկտրական պորտատիվ դաշնամուր, ինչը թույլ կտա ելույթ ունենալ ցանկացած տարածքում, որտեղ առկա է էլեկտրականություն: Ունենք մշակված խաղացանկ, որը ներառում է ինչպես հայ դասական երաժշտությունը (Կոմիտաս, Սայաթ Նովա), այնպես ել ХХ դարի անվանի կոմպոզիտորների ստեղծագործությունները (Արամ Խաչատուրյան, Առնո Բաբաջանյան, Տիգրան Մանսուրյան):
Առաջխաղացում՝
Ծրագրից ակնկալում ենք կրթություն հետևյալ ոլորտներում՝ թիրախային գովազդ, ֆինանսական գրագիտություն, շուկայի ուսումնասիրություն, գրագետ հաղորդակցություն։ Մեզ անհրաժեշտ է մարքեթինգային օժանդակություն եւ բեմական հագուստի ձեռք դերում:

Գաղափար՝
Տավուշի մարզի Հովք գյուղում ավանդական ուտեստների պատրաստման վարպետաց դասեր գործող գյուղական պանդոկումթյուն։
Կոնցեպտ՝
Գյուղական պանդոկը, ում հիմնական հաճախորդները զբոսաշրջիկներն են պլանավորում է ավելացնել ավանդական ուտեստների պատրաստման վարպետաց դասեր։ Ֆինանսավորումը կուղվի բաց խոհանոցային կղզյակի պատրաստմանը և սարքավորումային հագեցմանը:
Կենսունակություն՝
Առկա է գործող պանդոկ արդեն ձեւավորված հաճախորդների ցանցով, որ մեծամասնությամբ տուրիստական գործակաքություններ են: Վարպետաց դասեր այս պահին անցկացվում են, քանի որ առկա է պահանջարկը, սակայն տարածքի անհարմարության պատճառով այն հնարավոր է լինում անել միայն փոքր խնբերի դեպքում:
Ռեսուրսներ՝ 
Առկա է տարածքը, հաճախորդները, փորձառու և խարիզմատիկ խոհարարը, անհրաժեշտ է բաց խոհանոցային կղզյակի տեղադրում:
Առաջխաղացում՝
Ծրագրից ակնկալում ենք կրթություն հետևյալ ոլորտներում՝ թիրախային գովազդ, ֆինանսական գրագիտություն, շուկայի ուսումնասիրություն, գրագետ հաղորդակցություն։

Ինչպե՞ս դիմել

Նախընտրական փուլ/ 8-րդ մոդուլ
Եթե արդեն որոշել եք, որ ուզում եք մասնակցել ԲԻ-ին, ապա հիշեք, որ շատ կարևոր է անցնել բոլոր փուլերը բարձր մակարդակով։ Վերջում գնահատվելու են Ձեր մոտեցումները սկսած առաջին քայլից։ ԲԻ-ին կարող եք դիմել ինչպես թիմով, այնպես էլ անհատական։ Թիմից ընտրված կոնկրետ մասնակիցը դառնալու է HoT ուսանող և ներկայացնելու է թիմը ծրագրի ամբողջ ընթացքում։

Կրթական ծրագիր

Կրթական ծրագիրը կազմված է երկու ճամփորդություններից՝ StarTHoT և GrowHoT, որտեղ կսովորենք բիզնես ստեղծելու և վարելու ողջ գործընթացը։

StarTHoT
StartHoT ճամփորդությունը կմեկնարկի յուրաքանչյուր մասնակցին ճամփորդական անձնագիր տալով։ Յուրաքանչյուր թիմ/անհատ կունենա իր բիզնես էջը մեր կայքում, որտեղ ներկայացված կլինեն՝ բիզնես գաղափարը, թիմի անդամները, բիզնեսի մասին այլ տեղեկատվություն՝ նկարներ, վիդեոներ և այլն։ Սա հրաշալի հնարավորություն է նոր գաղափարի մասին ծանոթությունը սկսելու։
StartHoT ճամփորդությունը բաղկացած է 5 թռիչքներից, որոնց ընթացքում ճամփորդները Գուրուների ու Հրեշտակների հետ միասին սովորելու են բիզնես վարելու բոլոր գաղտնիքները։

Թռիչքներ

Յուրաքանչյուր Թռիչք բաղկացած է 3 փուլից:
1. Մեկնարկի փուլում
ճամփորդները սահմանում են գուրուների հետ թռիչքի ընթացքում իրականացվելիք 3 նպատակները:
2. Տրանսֆորմացիայի փուլում ճամփրդներին տրամադրվելու է կրթական օժանդակություն՝ HoT Պոդքաստների, վիրտուալ և դեմառդեմ անհատական հանդիպումների, և այլնի միջոցով: Մասնագիտական աջակցությունը տրամադրվելու է HoT Գուրուների և HoT Հրեշտակների կողմից HoT Ժամադրությունների ընթացքում:
3. Վայրէջքի փուլում, Գուրուները գնահատելու են  նպատակների իրականացումը, հաջողության դեպքում տալու են հնարավորություն մասնակցել հաջորդ թռիչքին։ Եթե պատասխանը բացասական է, բայց Գուրուները առաջարկում են օգտվել HoT Փրկարարական Օղակներից, ապա HoT Ակադեմիան հնարավորություն կտա մասնակցել հաջորդ Թռիչքին, և վերջում ստուգել  նաև նախորդ նպատակների իրականացումը։ Եթե նորից նպատակների իրականացումը չգոհացնիի Գուրուներին, ապա մասնակիցը ստիպված է լքել նախագիծը։

GrowHoT
GrowHoT-ը երկրորդ ճամփորդական ծրագիրն է, որը բաղկացած է 3-թռիչքներից։ Եթե հաջողությամբ ավարտել եք StartHoT ծրագիրը, ապա կարող եք դիմել և մասնակցել։ 

Ֆինանսական Աջակցություն

HoT Վառելիք -  17 գրանտներ (500,000-1,500,000 դրամ), որոնք կստանան  լավագույն շրջանավարտները։

Հայաստան, Երևան, 0002, Մաշտոցի պող. 15/73

info@hotacademy.org

Երկ - Ուրբ: 11.00 am - 6.00 pm