Հաղորդակցության և գովազդագրության մասնագետ
«Մասրենի» թեյարան
HoT Internship
Կազմակերպության մասին՝
Մասրենին Սևանա լճի արևելեյան ափին ծվարած Ծափաթաղ գյուղի փոքրիկ կոլորիտային թեյարանն է, որը կահավորված է գյուղական, ազգային, սովետական դետալներով։ Թեյարանը հիմնադրվել է 2021 թվականին, աշխատում է զբոսաշրջության սեզոնի ընթացքում։
Մեր տեսլականն է լինել կոլորիտային ուրույն առաջարկով, փոքրիկ ռեստորան-թեյարան, որը կլինի գյուղի այցեքարտերը: Մեր Թիմը ընտանիքի անդամններն են և մատակարարները:
Մասրենի թեյարանի նպատակն է կոտրել բիզնեսի սեզոնայնությունը՝ ընդլայնելով ծառայությունների ցանկը:
Աշխատանքի նկարագրություն՝
«Մասրենի» թեյարանը փնտրում է հաղորդակցության և գովազդագրության մասնագետի, ով կմշակի ընկերության մարքեթինգային հաղորդակցման պլանը, կստեղծի մեր ապրանքների և ծառայությունների գովազդային բովանդակությունը:
Աշխատանքային պարտականություններ՝
Մարքեթինգային հաղորդակցման պլանի ստեղծում
Բրենդների անվան, նշանաբանի և հաղորդակցությունների ստեղծում
Ընկերությունների/ապրանքի գովազդային բովանդակության ստեղծում և մշակում
Գովազդային արշավների ստեղծագործական կոնցեպտի մշակում
Ճանաչելիություն, ներգրավվածություն և վաճառքներ խթանող հաղորդակցությունների ստեղծում ու մշակում
Կոնտենտ մարքեթինգ տարբեր հարթակների համար
Հայերեն բովանդակության ստեղծում, խմբագրում և սրբագրում
Համագործակցային աշխատանք ընկերության թիմի, թվային մարքեթինգի, գրաֆիկ դիզայնի և վիզուալ բովանդակության ստեղծման մասնագետների հետ՝ մշակված ռազմավարությունների իրականացումն ապահովելու համար
Պահանջներ՝
Մասնագիտական հմտություններ և աշխատանքային փորձ մարքեթինգային հաղորդակցության, լրագրության կամ հարակից ոլորտներում
Հայերեն լեզվի գերազանց իմացություն (ռուսերենի, անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն)
Ստեղծագործական միտք և քննադատական մտածողություն
Կոնտենտ մարքեթինգի լավագույն կիրառությունների իմացություն
Մի քանի նախագծերի շուրջ զուգահեռ աշխատելու կարողություն
Թիմում, ինչպես նաև միայնակ աշխատելու կարողություն ու պատասխանատվություն
Դիմելու կարգ՝
Դիմել կարող են միայն HoT Մասնագիտական ինկուբատոր ծրագրի մասնակիցները։ Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել ներքոհիշյալ հարցաշարը մինչև հոկտեմբերի 19-ը, ժամը 23:59-ը։