Գրաֆիկ դիզայներ
«Մասրենի» թեյարան
HoT Internship
Կազմակերպության մասին՝
Մասրենին Սևանա լճի արևելեյան ափին ծվարած Ծափաթաղ գյուղի փոքրիկ կոլորիտային թեյարանն է, որը կահավորված է գյուղական, ազգային, սովետական դետալներով։ Թեյարանը հիմնադրվել է 2021 թվականին, աշխատում է զբոսաշրջության սեզոնի ընթացքում։
Մեր տեսլականն է լինել կոլորիտային ուրույն առաջարկով, փոքրիկ ռեստորան-թեյարան, որը կլինի գյուղի այցեքարտերը: Մեր Թիմը ընտանիքի անդամններն են և մատակարարները:
Մասրենի թեյարանի նպատակն է կոտրել բիզնեսի սեզոնայնությունը՝ ընդլայնելով ծառայությունների ցանկը:
Աշխատանքի նկարագրություն՝
«Մասրենի» թեյարանը փնտրում է գրաֆիկ դիզայներ, ով կստեղծի թեյարանի բրենդի կոնցեպտը, կմշակի ապրանքանշան և անհրաժեշտ գրաֆիկական պատկերներ՝ սոցիալական մեդիաներում հրապարակումների համար։
Աշխատանքային պարտականություններ՝
Բրենդի կոնցեպտի, վիզուալ ինքնության և դիզայն պարագաների ստեղծում
Թվային և տպագիր գովազդային պաստառների, բրոշյուրների, ինչպես նաև այլ մարքեթինգային նյութերի մշակում
Սոցմեդիա հարթակների համար հրապարակումների դիզայն
Ստեղծագործական և տեխնիկական աջակցություն թիմի անդամներին
Համագործակցային աշխատանք ընկերության թիմի, հաղորդակցության և գովազդագրության, թվային մարքեթինգի և վիզուալ բովանդակության ստեղծման մասնագետների հետ՝ մշակված ռազմավարությունների իրականացումն ապահովելու համար
Պահանջներ՝
Մասնագիտական որակավորում գրաֆիկ դիզայնի, վիզուալ արվեստի կամ հարակից ոլորտներում
Մեկ տարվա աշխատանքային փորձ որպես գրաֆիկ դիզայներ
Ոլորտի լավագույն կիրառությունների իմացություն
Իրականացրած դիզայն նախագծերի պորտֆոլիո
Հետազոտելու հմտություններ և հետաքրքրասիրություն
Adobe Photoshop, Illustrator և InDesign ծրագրերի կամ Canva-ի գերազանց իմացություն
Մի քանի նախագծերի կամ առաջադրանքների շուրջ զուգահեռ աշխատելու և վերջնաժամկետներ պահպանելու կարողություն
Թիմում, ինչպես նաև անհատական աշխատելու կարողություն ու պատասխանատվություն
Մարքեթինգի և հաղորդակցությունների կոնցեպտների իմացություն
Դիմելու կարգ՝
Դիմել կարող են միայն HoT Մասնագիտական ինկուբատոր ծրագրի մասնակիցները։ Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել ներքոհիշյալ հարցաշարը մինչև հոկտեմբերի 19-ը, ժամը 23:59-ը։