ՍՄՄ և թվային մարքեթինգի մասնագետ
«Մասրենի» թեյարան
HoT Internship
Կազմակերպության մասին՝
Մասրենին Սևանա լճի արևելեյան ափին ծվարած Ծափաթաղ գյուղի փոքրիկ կոլորիտային թեյարանն է, որը կահավորված է գյուղական, ազգային, սովետական դետալներով։ Թեյարանը հիմնադրվել է 2021 թվականին, աշխատում է զբոսաշրջության սեզոնի ընթացքում։
Մեր տեսլականն է լինել կոլորիտային ուրույն առաջարկով, փոքրիկ ռեստորան-թեյարան, որը կլինի գյուղի այցեքարտերը: Մեր Թիմը ընտանիքի անդամններն են և մատակարարները:
Մասրենի թեյարանի նպատակն է կոտրել բիզնեսի սեզոնայնությունը՝ ընդլայնելով ծառայությունների ցանկը:
Աշխատանքի նկարագրություն՝
«Մասրենի» թեյարանը փնտրում է թվային և ՍՄՄ մարքեթինգի մասնագետի, ով կկազմի ընկերության սոցմեդիա ռազմավարությունը, հաջողությամբ կիրականացնի մարքեթինգային արշավներ և կմշակի սոցիալական հարթակներում հրապարակման ենթակա մեկամսյա կոնտենտ պլան։
Աշխատանքային պարտականություններ՝
Մարքեթինգային հետազոտությունների իրականացում և նախագծերի թվային մարքեթինգի ռազմավարության մշակում
Թվային հարթակներում վճարովի գովազդի պլանավորում, իրականացում և ղեկավարում
Թվային մարքեթինգի առաջարկների և ռազմավարությունների ստեղծում և ներկայացում
Թվային մարքեթինգի արշավների արդյունավետության ցուցանիշների վերլուծություն և հաշվետվության տրամադրում
Թվային արշավների գովազդային բյուջեի պլանավորում և ղեկավարում, արդյունավետության և որակի գնահատում
Թվային բովանդակության ստեղծման վերահսկում և համակարգում
Համագործակցային աշխատանք ընկերության թիմի, գրաֆիկ դիզայնի, հաղորդակցությունների և վիզուալ բովանդակության ստեղծման մասնագետների հետ՝ մշակված ռազմավարությունների իրականացումն ապահովելու համար
Ոլորտի միտումների և լավագույն կիրառությունների շարունակական ուսումնասիրություն և կիրառություն
Պահանջներ՝
Մասնագիտական որակավորում մարքեթինգի, թվային մարքեթինգի կամ հարակից ոլորտներում
Թվային մարքեթինգի արշավների ռազմավարության մշակման փորձ
Սոցիալական մեդիաների վճարովի գովազդների և արշավների ղեկավարման հմտություններ
Արագ սովորելու ունակություն, նոր թվային գործիքների տիրապետելու ցանկություն
Առցանց մարքեթինգային գործիքների և սոցիալական մեդիա հարթակների հետ աշխատելու հմտություններ
Meta-ի հետ աշխատանքի փորձ
Վերլուծական և հետազոտական հմտություններ, ներառյալ՝ տվյալների ուսումնասիրություն և վերլուծություն
Կազմակերպչական ջիղ և բազմաֆունկցիոնալություն
Թիմում, ինչպես նաև միայնակ աշխատելու կարողություն ու պատասխանատվության բարձր զգացում
Դիմելու կարգ՝
Դիմել կարող են միայն HoT Մասնագիտական ինկուբատոր ծրագրի մասնակիցները։ Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել ներքոհիշյալ հարցաշարը մինչև հոկտեմբերի 19-ը, ժամը 23:59-ը։