Վիզուալ կոնտենտ ստեղծող
«Մասրենի» թեյարան
HoT Internship
Կազմակերպության մասին՝
Մասրենին Սևանա լճի արևելեյան ափին ծվարած Ծափաթաղ գյուղի փոքրիկ կոլորիտային թեյարանն է, որը կահավորված է գյուղական, ազգային, սովետական դետալներով։ Թեյարանը հիմնադրվել է 2021 թվականին, աշխատում է զբոսաշրջության սեզոնի ընթացքում։
Մեր տեսլականն է լինել կոլորիտային ուրույն առաջարկով, փոքրիկ ռեստորան-թեյարան, որը կլինի գյուղի այցեքարտերը: Մեր Թիմը ընտանիքի անդամններն են և մատակարարները:
Մասրենի թեյարանի նպատակն է կոտրել բիզնեսի սեզոնայնությունը՝ ընդլայնելով ծառայությունների ցանկը:
Աշխատանքի նկարագրություն՝
«Մասրենի» թեյարանը փնտրում է փնտրում է վիզուալ կոնտենտ ստեղծող մասնագետի, ով կապահովի մեր սոցիական հարթակների էջերը գրավիչ վիզուալ բովանդակությամբ և ստեղծարար ու տարբերվող reel-երով։
Աշխատանքային պարտականություններ՝
Ստեղծել գրավիչ հրապարակումներ և reel-եր Instagram և Facebook հարթակների համար
Մշակել և իրականացնել ներգրավող բովանդակային ռազմավարություններ
Համագործակցել մարքեթինգի և դիզայնի թիմերի հետ՝ ստեղծելու բովանդակություն, որը կաջակցի գովազդային արշավներին, ապրանքների թողարկմանը և բրենդի պատմության ներկայացմանը
Մշտապես հետևել սոցիալական մեդիայի, լուսանկարչության, տեսանյութերի ստեղծման և մոնտաժի ոլորտի թրենդներին՝ նորարարական բովանդակություն ապահովելու համար
Ստեղծել, մոնտաժել և օպտիմալացնել տեսանյութերը (ներառյալ reel-երը)
Համագործակցային աշխատանք ընկերության թիմի, հաղորդակցության և գովազդագրության, թվային մարքեթինգի, հաղորդակցությունների և գովազդագրության մասնագետների հետ՝ մշակված ռազմավարությունների իրականացումն ապահովելու համար
Համագործակցել ինֆլուենսերների կամ բրենդի դեսպանների հետ՝ համատեղ բովանդակություն զարգացնելու համար
Պահանջներ՝
Աշխատանքային փորձ սոցիալական մեդիայի վիզուալ բովանդակության ստեղծման ոլորտում՝ Instagram և Facebook հարթակների համար ստեղծված պորտֆոլիոյով։
Լուսանկարչության, տեսանյութերի ստեղծման և մոնտաժի ծրագրերի լավ իմացություն
Լիարժեք պատկերացում Instagram և Facebook ալգորիթմների, թրենդների և լավագույն փորձի մասին։
Հմտություն՝ ստեղծելու ներգրավող բովանդակություն, որը կհամապատասխանի տարբեր լսարաններին և կխթանի բրենդի ճանաչելիությունը
Դիզայնի գործիքների, ինչպիսիք են Canva-ն, Adobe Photoshop-ը կամ Illustrator-ը, իմացությունը առավելություն է
Վիզուալ պատմության ներկայացման հմտություն և կարողություն՝ բրենդային հաղորդագրությունները վերածելու գրավիչ բովանդակության
Մի քանի նախագծերի շուրջ զուգահեռ աշխատելու կարողություն
Թիմում, ինչպես նաև միայնակ աշխատելու կարողություն ու պատասխանատվություն
Ստեղծագործական մտածելակերպ՝ բովանդակության ստեղծման նախաձեռնողական մոտեցմամբ՝ մշտապես թարմ մնալով թրենդներին և հարթակների թարմացումներին
Դիմելու կարգ՝
Դիմել կարող են միայն HoT Մասնագիտական ինկուբատոր ծրագրի մասնակիցները։ Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել ներքոհիշյալ հարցաշարը մինչև հոկտեմբերի 19-ը, ժամը 23:59-ը։